Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանում գործում է ավելի քան 380 կին փաստաբան
03 Մարտի 2022 13:41
Հայտնի է դարձել Ադրբեջանում աշխատող կին փաստաբանների թիվը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի նախագահ Անար Բաղիրովը լրագրողներին ասել է, որ վերջին չորս տարիների ընթացքում կոլեգիայի անդամ կին փաստաբանների թիվը եռապատկվել է։
Նա նշեց, որ վերջին տարիներին Փաստաբանների կոլեգիայի անդամ է դարձել 254 կին. «Ներկայումս Բաքվում և շրջաններում աշխատում է 381 կին։ Այնուամենայնիվ, մենք շատ կցանկանայինք, որ կին փաստաբանների թիվն ավելի շատ լինի: Որովհետև այլ երկրներում կին և տղամարդ փաստաբանների թիվը հավասար է»։
Caliber.Az
Դիտումներ: 275