twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ալիև-Միշել. Բրյուսելում դեմառդեմ հանդիպում Բանակցությունների մանրամասները ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

22 Մայիսի 2022 21:28

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ դեմառդեմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով, հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Շառլ Միշելի աջակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, տրանսպորտային միջանցքների բացմանը, սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը,

Նշելով, որ այս ձևաչափով հանդիպումն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ Եվրամիության նախաձեռնությամբ և միջնորդությամբ, պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է միջազգային իրավունքի վրա հիմնված 5 սկզբունք և ընդգծել, որ այդ սկզբունքներն առանցքային դեր են խաղում խաղաղության պայմանագրի պատրաստման գործում։

Պետության ղեկավարը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի շուտափույթ իրականացման հույս է հայտնել։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս տարվա ապրիլի 6-ին Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության միջև կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը որոշել է ապրիլի վերջին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու աշխատանքային խմբի կազմը, ինչպես նաև՝ Սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովի կազմը և պատրաստ է բանակցությունների այս ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ նշել է՝ ազատագրված տարածքներում ականների խնդրի և Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4000 մարդու ճակատագրի պարզաբանման կարևորությունը։

Պետության ղեկավարը նշել է Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԵՄ վճռականությունը, հայտարարել է միջնորդական ջանքերի շարունակման մասին և անդրադարձել այս ձևաչափով նախորդ հանդիպումների կարևորությանը։ Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ Բրյուսելում այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

18:37

Բրյուսելում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի երկկողմ հանդիպումը։

Caliber.Az-ի փոխանցմամբ, այսօր նախատեսված են նաև եռակողմ բանակցություններ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։

Caliber.Az
Դիտումներ: 276

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading