Տարեգրություն
A+
A-
Ալիևը հաստատել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի բյուջեում փոփոխությունները
08 Հունիսի 2024 14:17
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է ԱՀ Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) 2024 թվականի բյուջեի փոփոխությունները։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն, SOFAZ-ի եկամուտների կանխատեսումը 12 միլիարդ 73 միլիոն 255,5 հազար մանաթից հասցվել է 14 միլիարդ 109 միլիոն 215,6 հազար մանաթի, իսկ ծախսերի կանխատեսումը` 12 միլիարդ 900 միլիոն 232,5 հազար մանաթից մինչև 12 միլիարդ 904 մլն 943,3 հազար մանաթի:
Caliber.Az
Դիտումներ: 121