twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Եվրոպական ծուղակ Հայաստանի համար Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

13 Հունվարի 2025 22:40

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։ Որոշումն ընդուվել է հինգշաբթի՝ հունվարի 9-ին, նախարարների կաբինետի նիստում, հաղորդում է «Armenia News»-ը։ Հիմա փաստաթուղթը կուղարկվի երկրի խորհրդարանի հաստատմանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ նախաձեռնության հաստատումը «ավելի իրատեսական կդարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքները, որ այն կդառնա Եվրամիության լիիրավ անդամ», ինչպես նաև կստեղծի աշխատանքային միջավայր այս հարցի քննարկման համար։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միավորմանը երկրի անդամակցության որոշումը կարող է կայացվել միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ «Բայց մենք պետք է նաև նշենք, որ նախքան հանրաքվեն մենք պետք է որոշակի գործողություններ ձեռնարկենք. քննարկենք ճանապարհային քարտեզը Եվրամիության հետ»,- ընդգծել է Փաշինյանը։
 
Սեպտեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն սկսեցին առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները։ ԵՄ կարճաժամկետ ուղևորությունների համար Հայաստանի քաղաքացիների համար վիզաների վերացման պայմանը անվանվել է երկրի իշխանությունների կողմից «էական բարեփոխումների» իրականացումը, այդ թվում նաև սահմանային վերահսկողության, միգրացիայի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
 
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով օրինագիծը, հայտարարել է, որ «վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի միջև կազմավորվել են բավական ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ»։
 
Այս ամենը միանգամայն հետաքրքիր է, բայց այստեղ արժե հարց տալ. եթե անգամ համապետական հանրաքվեն ձայների մեծամասնությամբ նախընտրի Հայաստանի անդամակցելը ԵՄ-ին, ապա դա արդյո՞ք ինքնին կազդի պաշտոնական Բրյուսելի վրա։ Արդյո՞ք ԵՄ-ի ղեկավարությունն այժմ ձգտում է այդ միության սահմանները ընդլայնելուն։ Եվ ինչպիսի՞ն են  ընդհանրապես Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը՝ հաշվի առնելով այն քաղաքական և տնտեսական վիճակը, որում նա գտնվում է։
 
Բացի այդ, չմոռանանք, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ, և այդ հանգամանքը դժվար թե դրական ազդի նրա եվրաինտեգրման հեռանկարների վրա։
 
Այս հաշվով  Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով համաձայնվել են  կիսվել արտասահմանյան հայտնի վերլուծաբանները։
 
«Մենք՝ թուրքերս, շատ լավ գիտենք, թե ինչ բան է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը», - հայտարարել է թուրք քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի Ասիական և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտի հրավիրված հետազոտող Մեհմեդ Փերինչեքը։ - Սա մեծ ծուղակ է Թուրքիայի և, իհարկե, Հայաստանի համար։ Արևմտյան երկրներն իրենց անվերջ խոստումներով այնպես են անում, որպեսզի Թուրքիան չհեռանա արևմտյան աշխարհի դռներից և չհամագործակցի իր իսկական բարեկամների՝ Եվրասիայում իր գործընկերների հետ, իսկ մյուս կողմից, նրանք երբեք Թուրքիային ԵՄ-ի անդամ չեն ընդունի։ Եվ նույն իրավիճակն է լինելու նաև Հայաստանի դեպքում։ Նրա այդքան թույլ տնտեսությամբ։ Անվերջ քաղաքական ճգնաժամերով։ ԵՄ-ն երբեք Հայաստանին չի ընդունի իր կազմի մեջ».
 
Նրանց նպատակն այլ է, կարծում է նա։
 
«Նրանք ուզում են Հայաստանը պոկել տարածաշրջանի երկրներից ու դաշինքներից։ Որովհետեւ նրանք շատ լավ են տեսնում, որ Հարավային Կովկասում այժմ զարգանում է տարածաշրջանային նախաձեռնություն։ Կա «3 + 3» հարթակ, և տարածաշրջանի երկրներն իրենց ջանքերով լուծում են տարածաշրջանային խնդիրները։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծվել է բարենպաստ իրավիճակ Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Հայտնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման հնարավորություն։ Իսկ խաղաղությունը կամ տարածաշրջանի կայունացումը խանգարում է Արևմուտքի ծրագրերին։ Հետևաբար նրանք ուզում են տարածաշրջանում քաոսի կամ մշտական հակամարտությունների ստեղծում։ Դրա համար նրանց հարկավոր է ցատկահարթակ, և Արեւմուտքի համար որպես ցատկահարթակ ամենահարմար երկիրը Հայաստանն է։
 
Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիովին վերականգնումից հետո՝ Արևմուտքը կորցրել է տարածաշրջանային գործերին միջամտելու իր գործիքը։ Նա հիմա «ԵՄ-ի անդամակցության գործընթացի» ճանապարհով ուզում է Հայաստանին պոկել տարածաշրջանից և նրան օգտագործել որպես ցատկահարթակ տարածաշրջանի բոլոր երկրների դեմ՝ Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ, Ռուսաստանի դեմ և Իրանի դեմ: Այս գործընթացում նրանք նոր ու նոր պայմաններ են դնելու ԵՄ-ին անդամակցելու համար, և նման ճանապարհով ոչնչացնելու են Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանք ամբողջությամբ վերահսկելու են Հայաստանի իշխանությանը։ Սա Հայաստանի ամբողջական ապասուվերենացման գործընթացն է։ Սա ոչ միայն թակարդ է Երեւանի համար։ Սա նույնիսկ մեծ ծուղակ է հայ ժողովրդի համար։ Այս գործընթացն, իհարկե, աղավաղում է հայ ժողովրդի մտածելակերպն ու մտքերը»,- վստահ է պատմաբանը։
 
Այս գործընթացը, նրա համոզմամբ, Հայաստանին կտանի նաև դեպի մեկուսացում իր հարևաններից, քանի որ նա կհեռանա այլ դաշինքներից՝ տնտեսական կամ ռազմական առումով։
 
«Եվ այդպիսով, Հայաստանը տարածաշրջանում միայնակ կմնա։ Հայ ժողովուրդն ու Երևանում իշխանությունը կմտածեն, որ Արևմուտքը նրանց կողն է, բայց մենք շատ լավ գիտենք Արևմուտքի մարտավարությունը՝ օգտագործիր ու դեն նետիր։ Նրանք Հայաստանն օգտագործելու են իրենց շահադիտական նպատակների համար և նորից թշնամություն կստեղծեն Հայաստանի և նրա հարևանների միջև։ Նրանք Հայաստանը օգտագործելու են տարածաշրջանի երկրների դեմ։ Իսկ հետո դեն են շպրտելու Հայաստանին ու հայ ժողովրդին։
 
Հայաստանի ապագան Արևմուտքի ծրագրերի մեջ չէ։ Հայաստանի ապագան այս «ԵՄ անդամակցելու» ցնորքի մեջ չէ։ Նրա ապագան Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման մեջ է, Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցության մեջ է»,- համոզված է Փերինչեքը։
 
Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ՌԳԱ ՀՏՄՀ) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ ակնհայտ է Եվրամիության բավականին լուրջ ճգնաժամը, այն առումով, որ միայն հիմա է Շենգենյան գոտին տարածվել Բուլղարիայի և Ռումինիայի վրա, որոնք  2007 թվականից հանդիսանում են Եվրամիության անդամ:
 
«Եվ այս ամենն ընդունվել է սկանդալներով, կոնֆլիկտներով, լուրջ փոխզիջումներով, քանի որ Բուլղարիան և Ռումինիան կենսամակարդակի առումով և շատ չափանիշներով չեն հասնում Եվրամիության միջին երկրների մակարդակին։
 
Եվ մենք տեսնում ենք հակառակ պատմությունները, օրինակ՝ ի դեմս Վրաստանի, որը սկզբունքորեն դադարեցնում է իր անդամակցությունը ԵՄ-ին՝ չափազանց մեծ պահանջների և Եվրահանձնաժողովի թելադրանքների պատճառով մի շարք հարցերի շուրջ, որոնք պետք է մնան ինքնին պետության իրավասության ներքո։ Այս բոլոր պայմաններում, իհարկե, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը բավականին մտահայեցողական, երևակայական տեսք ունեն»,- ասում է մասնագետը։
 
Հայաստանը ԵՄ-ի անդամ դառնալու շանսեր չունի, ոչ մի չափանիշնրով «ընդհանրապես» խոսքից, ընդգծում է նա։
 
«Թեև եթե նույնիսկ ելնել աշխարհագրությունից, Հայաստանը ԵՄ-ի երկրներից ոչ մեկի հետ սահման չունի, և չկա նույնիսկ ջրային սահման, ինչպես Վրաստանի մոտ։ Որպեսզի ԵՄ երկրների հետ ուղիղ կապ լինի, թեկուզ ծովային ճանապարհով։ Հայաստանը հեռավոր է, աշխարհագրորեն մեկուսացված է։ Եթե սկսենք քննարկել մնացած բոլոր հարցերը՝ կենսամակարդակը, չափանիշներին համապատասխանելը, այդ նույն Վրաստանի երկար տարիների փորձը ԵՄ անդամակցության համար գոնե նույնիսկ թեկնածության նախապատրաստմանը անցնելու հարցում, ապա կտեսնենք, որ սա շատ թանկ, շատ բարդ, և շատ առումներով անկանխատեսելի ուղի է, որն իրականում Հայաստանի պարագայում քիչ է հնարավոր։
 
Հետևաբար, այստեղ սա մեծ մասամբ մի տեսակ նման մեծ քաղաքական խաղի տեսք ունի: Այսինքն՝ Հայաստանի բնակչության համար ստեղծվում է պատրանք, որ կա երկարաժամկետ նպատակ, և այն իրագործելի է։ Իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի, ամեն կերպ օգտագործում են սա։ Եվ այս երկարաժամկետ ձգտման ֆոնին վաստակում են քաղաքական միավորներ, այսինքն՝ սկզբունքորեն հենվում են մարդկայինի ու բանականի վրա, այսինքն՝ Եվրոպայի նման ավելի լավ ապրելու հույսի վրա։ Դրանով հանդերձ, մի կողմ են դրվում՝ այդ պլանների իրագործելիությունը գնահատելու քննադատական մտածողությունը և ռացիոնալ մոտեցումը։ Սա հենց այն է, ինչ պետք է քաղաքական գործիչներին»,- նշում է հետազոտողը։
 
Եթե խոսենք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին, ապա այստեղ էլ իրոք գույություն ունեն լուրջ հակասություններ, շարունակել է նա։
 
«Օրինակ, ուկրաինական ճգնաժամը, հիշեցնեմ, սկսվեց հենց այն պատճառով, որ Եվրամիությունը չհամաձայնվեց ստեղծել ընդհանուր գոտի, որը կներառեր ԵՄ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտի և որը կհամաժամանակացվեր այդ ժամանակ արդեն ստեղծված ԵվրԱզԷՍ-ի (այժմ՝ ԵԱՏՄ) հետ։ Եվ այն բանից հետո, երբ Յանուկովիչը հրաժարվեց ազատ առևտրի գոտու մասին նման համաձայնագիր ստորագրելուց, փաստորեն, բողոքի ցույցերը և սկսվեցին, և Եվրամիությունը պարտադրեց տապալել Յանուկովիչին, այսինքն՝ քաղաքականապես աջակցեց այդ տապալմանը։
 
Հետեւաբար, այստեղ եւ քաղաքական հակասությունների մակարդակով կարելի է ասել, որ դրանք միանգամայն լուրջ են։ Իսկ ինստիտուցիոնալ մակարդակում այդ հակասությունները փաստորեն իրարամերժ են, քանի որ Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ անհնար է սինխրոնիզացնել ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն։
 
Թեև Հայաստանին հաջողվել է ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, չնայած այն հանգամանքին, որ հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ (դե, ինչ-որ փոխզիջման ձև գտել են), բայց քաղաքական առումով, եթե Հայաստանը գնա դեպի ԵՄ, նա ավելի ու ավելի շատ կկատարի Բրյուսելի՝ ԵՄ չափանիշներին անցնելու, իր թափանցիկությունը բարձրացնելու և իր շուկան եվրոպական ապրանքների համար բացելու պահանջները, ապա, համապատասխանաբար, այստեղ վաղ թե ուշ կարող է ծագել հարց այն մասին, որ նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,- եզրափակել է Պրիտչինը։

Caliber.Az
Դիտումներ: 379

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

166
10 Փետրվարի 2025 10:05
2

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

162
10 Փետրվարի 2025 18:40
3

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

148
10 Փետրվարի 2025 15:31
4

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

145
10 Փետրվարի 2025 09:27
5

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

124
10 Փետրվարի 2025 14:26
6

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

116
10 Փետրվարի 2025 17:45
7

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը

113
11 Փետրվարի 2025 13:08
8

«Ռուսական տուն»-ը Բաքվում. Դադարեցնում ենք մեր գործունեությունը

94
11 Փետրվարի 2025 16:58
9

ԱՀ ԱԳՆ. Պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

93
10 Փետրվարի 2025 15:43
10

Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օդ են բարձրացրել գրոհային ինքնաթիռներ զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ

88
10 Փետրվարի 2025 18:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading