twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ալիևը՝ տեղեկատվական պատերազմում ադրբեջանական ԶԼՄ-ների դերի մասին Ամբողջական տեքստը

22 Հունիսի 2022 16:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 22-ի՝ Մամուլի ազգային օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել երկրի զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին։

Այս մասին փոխանցում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի կայքին։

Շնորհավորանքում ասվում է.

«Մամուլի հարգելի ներկայացուցիչներ։

Թանկագին լրագրողներ։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ադրբեջանական ազգային մամուլի ստեղծման տարեդարձի կապակցությամբ։

Առաջին անգամ մեր անկախության ժամանակաշրջանում, շուրջ 30 տարվա հայկական օկուպացիայից հետո, ադրբեջանցի լրագրողներն իրենց մասնագիտական տոնը նշում են մեր երկրի մշակութային մայրաքաղաքում՝ Ղարաբաղի թագը հանդիսացող քաղաքում՝ Շուշայում, որը հատուկ տեղ է գրավում մեր ազգային մամուլի զարգացման մեջ։ Ազգային մամուլի օրվա կապակցությամբ Շուշայում անցկացվող առաջին միջոցառումը կդառնա նշանակալից իրադարձություն ադրբեջանական մամուլի հարուստ ավանդույթներով պատմության մեջ։

Ադրբեջանական մամուլը, առաջնորդվելով «Էքինչի» թերթի հռչակած սկզբունքներով, որը ադրբեջաներենով սկսեց հրատարակվել 1875 թվականի հուլիսի 22-ին մտավորականության նշանավոր ներկայացուցիչ, հրապարակախոս, գիտնական-բնագետ Հասան բեկ Զարդաբիի կողմից, անցել է զարգացման երկար ուղի։ XIX դարի երկրորդ կեսից հետո լույս տեսած բազմաթիվ հրատարակությունները դարձան մեր պատմության հայելին, ծանրակշիռ ներդրում ունեցան մարդկանց դաստիարակության, ազգային ինքնագիտակցության ձևավորման, ազատագրական գաղափարների իրականացման և մեր հոգևոր արժեքների պաշտպանության գործում։

Մեր ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ղեկավարությամբ ХХ դարի վերջին իր անկախությունը վերականգնած Ադրբեջանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես բոլոր ոլորտներում, արմատական շրջադարձ բերեցին նաև նաև ազգային տեղեկատվական ռեսուրսների զարգացման մեջ։ Խոսքի և տեղեկատվության ազատության ապահովման, առաջադեմ օրենսդրական դաշտի ձևավորման, խմբագրությունների անկախության ամրապնդմանը ուղղված համակարգային միջոցառումների իրականացման արդյունքում ադրբեջանական մամուլը թեւակոխեց բուռն զարգացման փուլը։

Ազգային տեղեկատվական ռեսուրսների ներուժի և գլոբալ տեղեկատվական ցանցում նրանց դիրքի ամրապնդումը հանդիսանում է ժամանակակից դարաշրջանի հիմնական խնդիրներից մեկը, երբ հաղորդակցության միջոցները ապրում են փոխակերպման ժամանակաշրջան, թվային հարթակներն ու սոցիալական ցանցերի գործիքներն ընդլայնում են իրենց ընդգրկման շրջանը: Վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ուղղված են եղել մամուլի գործունեության օրենսդրական դաշտի բարելավմանը, տնտեսական հիմքերի ամրապնդմանը, լրագրողների սոցիալական ապահովության բարելավմանը, պետության հաղորդակցական քաղաքականության արդի պահանջներին համապատասխան իրականացնելուն, լրագրության ոլորտում ակտիվության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, մեր հասարակությանը անհանգստացնող բացասական դրսևորումները վերացնելուն, մամուլի միջազգային կապերի ընդլայնոանը և բարեկամ երկրների հետ համատեղ հարթակներ ստեղծելուն, այս ոլորտում ձեռք է բերվել զգալի առաջընթաց։

Ադրբեջանի Հանրապետությունը անկախ քաղաքականություն անցկացնող, միջազգային հարաբերությունների համակարգում արժանի տեղ գրավող ժամանակակից, ուժեղ պետություն է։ Այդ իսկ պատճառով գլոբալ տեղեկատվական տարածքում չեն դադարում մեր երկրի միջազգային բարձր հեղինակությունը խաթարելու և նրա ներքին կյանքի վրա ազդելու փորձերը։ Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանական մամուլը պայքարելով տեղեկատվական ճակատում, մեծ դեր է խաղացել զանգվածային ապատեղեկատվական հարձակումները կանխելու, մեր հասարակությանը օպերատիվ և ճիշտ իրազեկելու գործում։ Մեր լրատվական ռեսուրսները շարունակում են ադրբեջանական իրողությունների, այդ թվում նաև օկուպացիայի ժամանակահատվածում մեր պատմական հողերի վրա հայերի կողմից իրականացված չտեսնված վայրագությունների և վանդալիզմի մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ իրենց անխոնջ ջանքերը։

Մեր հասարակության համախմբման մեջ արժանի ավանդ ներդրած ադրբեջանական լրագրողները հանուն հայրենասիրության, ազգային բարձր ինքնագիտակցության, բարձր նպատակների՝ պետք է միշտ ցուցաբերեն սկզբունքայնություն, պաշտպանեն Ադրբեջանի պետականության շահերը այն պայմաններում, երբ գլոբալ մակարդակով լայն տարածում են ձեռք բերում կեղծված և սուտ տեղեկատվության վրա հիմնվող արշավները, ապահովեն մեր քաղաքացիների՝ լիովին և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ամբողջ ուժով աշխատեն հանուն մեր հասարակության առաջընթացի։

Վստահ եմ, որ ադրբեջանական լրագրությունը առաջիկայում ևս բոլոր ջանքերը կգործադնի ձեռք բերված հաջողությունները զարգացնելու, մեր հասարակության մշտական առաջընթացի և մեր ժողովրդի երջանիկ ապագայի համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ձեզ բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ գործերում»։

Caliber.Az
Դիտումներ: 198

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

161
08 Հունվարի 2026 15:53
2

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
10 Հունվարի 2026 10:38
3

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

136
08 Հունվարի 2026 19:12
4

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

119
09 Հունվարի 2026 10:29
5

Նախագահ Ալիևի հարցազրույցը. արդյունքներ, նպատակներ, շեշտադրումներ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

116
08 Հունվարի 2026 09:21
6

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

108
09 Հունվարի 2026 16:56
7

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

93
10 Հունվարի 2026 09:58
8

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

87
09 Հունվարի 2026 17:25
9

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

83
09 Հունվարի 2026 21:16
10

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը

77
09 Հունվարի 2026 17:24
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading