«Անկարան նախկին գործողությունների համար թույլտվություն չի խնդրել և դա չի անի ապագայում» Նախարարի հայտարարությունը
Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
Ինչպես հայտնում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով երկրի հարավային սահմանների մոտ նոր հակաահաբեկչական գործողության հավանականությունը։
«Անկարան նախկին գործողությունների սկսելու համար թույլտվություն չի խնդրել և չի անի ապագայում»,- ընդգծել է նա։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև մեկնաբանել է իրավիճակը Հյուսիսային Իրաքում, որտեղ զբոսաշրջային օբյեկտների վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 23-ը։
Նրա խոսքով՝ թուրքական բանակը ոչ մի կապ չունի այս արյունալի միջադեպի հետ։ «Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության տվյալների համաձայն՝ հյուսիսային Իրաքի Դոհուկ շրջանի Զախո բնակավայրի քաղաքացիական անձանց ոչ մի հարված չի հասցվել»,- ընդգծել է Չավուշօղլուն։