Սոցիում
A+
A-
Բաքվի դպրոցներում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված «Շուշա քաղաքի տարվան»
06 Ապրիլի 2022 15:15
Բաքվի կրթության քաղաքային վարչությունը հրաման է ստորագրել «Շուշա քաղաքի տարվա» կապակցությամբ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, հրամանի համաձայն՝ նախատեսվում է ուսումնական հաստատություններում անցկացնել «Զեֆեր» օլիմպիադա, դպրոցականների շրջանում՝ «Ազիզ Շուշա, դու ազատ ես», «Շուշան Ղարաբաղի սիրտն է» թեմաներով շարադրությունների մրցույթ:
Նաև «Շուշա քաղաքի տարվա» կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի անդամ կրթական հաստատությունների, տեղական և արտասահմանյան դպրոցների համատեղ միջոցառումներ, որոնք միացել են «Զույգ դպրոցներ» նախաձեռնությանը:
Caliber.Az
Դիտումներ: 129