Էստոնական ընկերությունները հրավիրվում են ներդրումներ կատարելու Ադրբեջանի ազատագրված տարածքներում ԼՈՒՍԱՆԿԱՐ
Էստոնիայի Հանրապետությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Անար Մահարրամովն այդ երկրի խորհրդարանում (Ռիյգիկոգու) հանդիպում է ունեցել էստոնա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռիինա Սոլմանի հետ։
Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ դեսպան Ա. Մահարրամովը նշել է վերջին տարիներին այդ հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել, որ անցյալ տարի տեղի են ունեցել երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների փոխադարձ պաշտոնական այցեր։
Խոսելով Ադրբեջանում իրականացվող աշխատանքների, իրականացվող լայնածավալ նախագծերի մասին՝ դեսպանը մանրամասն տեղեկացրել է օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքների մասին։ Նա էստոնական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել այս տարածքներում, տեղեկացնում է Caliber.Az-ը։
Անար Մահարրամովը իր զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ներկա վիճակի մասին: Նա նշել է, որ Պաշտոնական Երևանի ոչ կառուցողական դիրքորոշումը և պայմանական պետական սահմանի երկայնքով պարբերաբար իրականացվող սադրանքները խոչընդոտում են ադրբեջանական կողմի ներկայացրած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը։