Տարածաշրջան
A+
A-
Թուրքիայի պաշտպանության նախարար. Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ KAAN կործանիչի հարցում
14 Օգոստոսի 2023 10:54
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ տեղական արտադրության KAAN կործանիչի վերաբերյալ»:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին A Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա ասել է, որ Թուրքիան այս հարցում համաձայնության կգա այլ երկրների, այդ թվում՝ Պակիստանի հետ:
«F-15-ը մեզ չտվեցին: Այսպիսով, նրանք մեզ դրդեցին կառուցել մեր սեփական ինքնաթիռը: Կարելի է ասել՝ որ նրանք նույնիսկ մեզ լավություն արեցին»։
Նախարարի խոսքով, բարեկամ և եղբայրական երկրներն աշխատում են KAAN-ի հետ կապված նախագծում գործընկերներ դառնալու ուղղությամբ:
Caliber.Az
Դիտումներ: 348







