twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը

29 Հունիսի 2022 13:58

Դեռ այս տարվա ապրիլի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է տնտեսական քաղաքականության խորհուրդ: Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է:

Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Եվ, ահա, տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով խորհրդի անդամներն այցելելու են Հայաստան, և, բնականաբար, նրանց այցի կապակցությամբ ճանապարհածախսի, կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսեր են կատարվելու պետբյուջեի հաշվին: Նախ՝ նշենք, որ խորհրդի անդամներից են նաև պրոֆեսորներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և այլ երկրներից, և հենց նրանց՝ Հայաստանում գտնվելու ծախսերն են հոգալու պետբյուջեի հաշվին:

Իսկ ինչո՞վ է զբաղվելու նորաստեղծ խորհուրդը։ Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը և դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին»։

Իհարկե, առաջին հայացքից այս խորհուրդը կարող է կարևոր աշխատանք կատարել, սակայն, ինչպես հաճախ է կատարվում, կա՛մ ընդունված որոշումները կմնան թղթի վրա, կա՛մ էլ այդպես էլ որոշումներ չեն կայացվի, փոխարենը պետբյուջեից միջոցներ կծախսվեն՝ խորհրդի անդամներին այստեղ հյուրընկալելու համար: Փաստորեն, իշխանությունները գտել են պետբյուջեի միջոցները վատնելու հերթական տարբերակը:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ խորհրդատվությունների վրա հսկայական գումարներ էր ծախսում. օրինակ՝ Աֆրիկայից մարդիկ էին գալիս հայ գյուղատնտեսներին խորհուրդ տալու, թե ինչպես աճեցնեն հայկական ծիրանը: Նիկոլ Փաշինյանն էլ կարծես այդ ճանապարհով է գնում», - գրում է թերթը։

Caliber.Az
Դիտումներ: 134

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

194
08 Օգոստոսի 2025 17:30
2

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

156
08 Օգոստոսի 2025 10:15
3

Ռուբիո. Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության պայմանագրի սկիզբը

147
08 Օգոստոսի 2025 12:49
4

Ակնկալվում է Վաշինգտոնում Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ հռչակագրի ստորագրում

147
08 Օգոստոսի 2025 11:49
5

Ադրբեջանում կազմվում է ղարաբաղյան և դիլբազ ձիերի ցեղատեսակների գենետիկական քարտեզը

143
08 Օգոստոսի 2025 14:41
6

Պայքար Կովկասի համար 18-րդ դարի վերջին. միջանկյալ արդյունքներ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

134
08 Օգոստոսի 2025 14:02
7

Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք

120
09 Օգոստոսի 2025 11:21
8

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

118
11 Օգոստոսի 2025 08:47
9

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

111
09 Օգոստոսի 2025 10:22
10

Իլհամ Ալիևի վաշինգտոնյան հաղթանակը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

106
09 Օգոստոսի 2025 10:38
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading