twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Իլհամ Ալիև. Ադրբեջանական ժողովուրդը իրավամբ հպարտանում էր Մուսլիմ Մագոմաևով ԹԱՐՄԱՑՎԱԾ

17 Օգոստոսի 2022 18:37

Օգոստոսի 17-ին Բաքվի ծովափնյա ազգային զբոսայգում կայացել է աշխարհահռչակ երգիչ Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի բացումը:

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ պետության ղեկավարի կայքին հղումով, բացմանը ներկա են եղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Միջոցառմանը ելույթ է ունեցել պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը.

-Ադրբեջանական ժողովուրդն իրավամբ հպարտանում էր Մուսլիմ Մագոմաևով։ Որովհետև նա և՛ մեծ երգիչ էր, և՛ մեծ երգահան։ Խորհրդային բեմում նա իրեն հավասարը չուներ, և այսօր Մուսլիմ Մագոմաևի կատարած երգերը բոլորիս մեջ վառ զգացումներ են առաջացնում։ Մեզանից յուրաքանչյուրը Մուսլիմի մասին իր հիշողություններն ունի, այդ թվում՝ ես: Մուսլիմին ու Թամարային ճանաչում եմ դեռահաս տարիքից։ Նրանք շատ սիրելի հյուրեր էին մեր տանը։ Ես շատ հրաշալի հիշողություններ ունեմ։ Իհարկե, ամեն տարի օգոստոսին տանը դիմավորում էինք Մուսլիմին ու Թամարային, մեր տանը նշում էինք Մուսլիմի ծննդյան օրը։

Մուսուլին իր հայրենիքին շատ կապված մարդ էր։ Թեև Մուսլիմը իր գործունեության մեծ մասն անցկացրել է հյուրախաղերով Մոսկվայում և Խորհրդային Միության այլ քաղաքներում, սակայն տարին մի քանի անգամ նա գալիս էր Բաքու, համերգներ տալիս, նաև այստեղ շփվում իր ընկերների հետ։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել թե՛ Մոսկվայում, թե՛ Բաքվում, և շատ ջերմ հարաբերություններ էին կապում մեզ։

Ինչպես գիտեք, Մուսլիմը դեռ 3 տարեկան էլ չի եղել, երբ հայրը հերոսաբար զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին, և նա մեծացել է հորեղբոր՝ Ջեմալեդդին մուալլիմի ընտանիքում։ Արդեն երիտասարդ տարիքում նա համամիութենական համբավ ձեռք բերեց, և, իհարկե, հայրս՝ Հեյդար Ալիևը նույնպես մեծ ուշադրություն էր դարձնում նրա գործունեությանը, մեծ հոգատարություն ցուցաբերում նրա նկատմամբ։ Կարող եմ ասել, որ հոր պես էր խնամում, քանի որ ճանաչում էր թե՛ որպես գերազանց երգիչ, թե՛ որպես շատ լավ մարդ։ Մեզանից յուրաքանչյուրը Մուսլիմին ճանաչում էր որպես մեծ արտիստի, երգչի, երգահնի , և որ ամենակարևորն է՝ որպես հրաշալի, արժանի անձնավորության, շատ վստահելի ընկերոջ։

Չնայած մեր միջև եղած տարիքային մեծ տարբերությանը, դա երբեք չի զգացվել: Քանի որ մենք երկար տարիներ պահպանել ենք բարեկամական հարաբերություններ, և ես հատկապես հիշում եմ Մեհրիբանի հետ մեր վերջին հանդիպումը նրա հետ՝ Մոսկվայում Մուսլիմի և Թամարայի տանը։ Մուսլիմն արդեն իրեն այնքան էլ լավ չէր զգում, առողջական խնդիրներ կային, բայց, չնայած դրան, նա մեզ շատ ջերմ ընդունեց, մի քանի ժամ անցկացրինք նրանց տանը, շատ անկեղծ զրուցեցինք, վերհիշեցինք անցյալը, հիշեցինք հորս, հանգուցյալ մորս, հիշեցինք այն հրաշալի օրերը, և ես ու Մեհրիբանը խորապես հուզված էինք: Ինչպես գիտեք, Մուսլիմը վերջին տարիներին որոշակի խնդիրներ ուներ ոտքերի հետ կապված։ Բայց այնպիսի անկեղծ մթնոլորտ էր տիրում, որ Մուսլիմը, ով, ինչպես հետո պարզվեց, երկար տարիներ տանից դուրս չէր գալիս, դուրս եկավ ու մեզ ճանապարհեց։ Չէինք էլ կարող մտածել, որ դա մեր վերջին հանդիպումն է։

Թամարան և Մուսլիմը, երկուսն էլ մեծ արտիստներ, համաշխարհային հռչակ վայելող երգիչներ, այնքան կապված էին միմյանց հետ, որ նրանց սիրո և ընկերության պատմությունը դարձավ լեգենդ։ Նրանց ծանոթությունը նույնպես տեղի է ունեցել Բաքվում, և իմ հանգուցյալ հայրս միշտ հիշում էր այդ օրերը»:

13:16

Օգոստոսի 17-ին Բաքվի ծովափնյա ազգային զբոսայգում տեղի է ունեցել աշխարհահռչակ երգիչ Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի հանդիսավոր բացումը։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ պետության ղեկավարի կայքին հղումով, հուշարձանի բացմանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Նորությունը կթարմացվի

Caliber.Az
Դիտումներ: 172

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

132
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

89
16 Դեկտեմբերի 2025 09:34
3

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

85
16 Դեկտեմբերի 2025 11:51
4

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

83
15 Դեկտեմբերի 2025 09:38
5

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

72
15 Դեկտեմբերի 2025 14:42
6

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

68
16 Դեկտեմբերի 2025 09:40
7

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

62
16 Դեկտեմբերի 2025 10:16
8

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

60
16 Դեկտեմբերի 2025 15:09
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

56
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

Թաիլանդ, Կամբոջա և ի՞նչ գիտենք Պոլ Պոտայի մասին Սամիտ Ալիևի «Դժվար ճշմարտությունը»

43
15 Դեկտեմբերի 2025 10:44
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading