twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Մշակույթ
A+
A-

Իլհամ Ալիև. Բաքուն երբեք հրաժեշտ չի տվել Մուսլիմ Մագոմաևին և երբեք էլ հրաժեշտ չի տա ԼՈՒՍԱՆԿԱՐ

18 Օգոստոսի 2022 11:26

Օգոստոսի 17-ին Բաքվի «Կանաչ թատրոնի» համերգային դահլիճում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից կազմակերպված հիշատակի երեկո՝ նվիրված աշխարհահռչակ օպերային և էստրադային երգիչ, երգահան, ԽՍՀՄ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի 80-ամյակին։

Ելույթ ունենալով հիշատակի երեկոյին՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

-Այսօր անմոռանալի օր է։ Այսօր առավոտյան մեր քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ բուլվարում, մենք բացեցինք սիրելի Մուսլիմի հուշարձանը։ Պետք է ասեմ նաև, որ մինչ այժմ բուլվարում ոչ մի հուշարձան չի եղել։ Առաջին հուշարձանը կանգնեցվել է Մուսլիմի պատվին, և դա բնական է, քանի որ բուլվարը մեր քաղաքի սիրտն է։ Այն Մուսլիմի ամենասիրելի վայրերից մեկն էր։ Այսօր այս հուշարձանը ևս մեկ անգամ վկայում է, թե ինչպես էր ադրբեջանական ժողովուրդը սիրում Մուսլիմին և որքան էր նա արժանի այդ սիրուն։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համերգի բոլոր մասնակիցներին։ Այսօր առավոտից մենք նշում ենք Մուսլիմի օրը։ Քաղաքի ամենագեղեցիկ վայրում՝ Ծովափնյա բուլվարում, բոլորիս կողմից սիրված Կասպից ծովի ֆոնին, որը նա երգել է իր «Կապույտ հավերժություն» անմոռանալի երգում, կանգնած է Մուսլիմի շքեղ հուշարձանը՝ մարմնավորելով նրա գեղեցկությունը, տաղանդը, նրա հպարտ տեսքը, արժանապատվությունը: Այսօր, երբ մենք բացեցինք հուշարձանը, ասացի, որ «Մնաս բարով, Բաքու» երգը, որն այժմ հնչել է, նա գրել է իր մահից քիչ առաջ, առաջին անգամ այն լսեցի Բաքվում Մուսուլիմի հետ հրաժեշտի արարողության ժամանակ, 2013 թ. ֆիլհարմոնիայի շենքում, և շատ ուժեղ ազդեցություն ունեցավ, քանի որ նա հրաժեշտ էր տալիս քաղաքին, հրաժեշտ էր տալիս ընկերներին, հրաժեշտ էր տալիս իր կյանքին: Իսկ թե որքան դժվար էր նրա համար գրել այս երգը և ինչ զգացումներ է ապրել, այս մասին կարելի է միայն ենթադրել։ Եվ իհարկե, խոսելով այս մասին, ես ասացի, որ այս հուշարձանը, որն այստեղ կանգնած է, խոսում է այն մասին, որ Բաքուն երբեք հրաժեշտ չի տվել Մուսլիմին և հրաժեշտ էլ չի տա։ Եվ նա մեզ հետ է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կատարողներին։ Այսօր ադրբեջանական գեղեցիկ ձայները, վստահ եմ, նվաճել են բոլորիս։ Սա մեր հպարտությունն է։ Սա խոսում այն մասին, որ Մուսլիմի գործը ապրում է, և սերնդեսերունդ մեր ժողովրդի ներկայացուցիչները ստեղծագործական բարձունքների են հասնում: Իսկ մենք՝ ինչպես ողջ կյանքում հպարտացել ենք ու հպարտանում ենք Մուսլիմով, հպարտանում ենք նաև մեր այսօրվա հրաշալի կատարողներով։

Caliber.Az
Դիտումներ: 215

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

119
14 Հունվարի 2026 09:58
2

Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է երկաթուղի դեպի Թուրքիա և Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
14 Հունվարի 2026 13:06
3

Կրոնը որպես զենք Ռևանշիստների ձախողված խաղադրույքը

90
14 Հունվարի 2026 15:17
4

Աղդերե. ավերակներից դեպի զարգացում Խազար Ախունդովի ակնարկը

86
15 Հունվարի 2026 12:05
5

Իլհամ Ալիև. Մենք լուծեցինք շեհիդների արյան վրեժը

86
14 Հունվարի 2026 09:34
6

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

84
16 Հունվարի 2026 17:52
7

Ադրբեջանի առաջնորդ. Մենք կվերականգնենք Աղդերեն

82
14 Հունվարի 2026 09:51
8

Ադրբեջանի նախագահ. Կյանքը վերածնվում է Աղդերեում, Խոջալիում, Խանքենդիում և Խոջավենդում

79
14 Հունվարի 2026 09:31
9

Պաշտպանությունը որպես Ադրբեջանի զարգացման հիմք Վառոդը պետք է չոր պահել

76
15 Հունվարի 2026 10:29
10

Հայ-թուրքական սահմանը և տարածաշրջանային նոր իրականությունը Երևանը փակու՞մ է ռուսական էջը։

75
15 Հունվարի 2026 15:17
Մշակույթ
Ադրբեջանի ամենակարևոր մշակութային լուրերը
loading