twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Իլհամ Ալիև. Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

02 Մարտի 2023 18:26

Մարտի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։

Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանում գործում է Մեծամորի ատոմակայանը, որը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Նա նշել է, որ կայանը աշխատում է հին տեխնոլոգիաներով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ և ընդգծել, որ մտահոգիչ է Մեծամորի ատոմակայանի միջոցով ձեռք բերված որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտուրը։

Հանդիպմանը ընդգծվել է բոլոր պետությունների կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրի պահպանման կարևորությունը, մտահոգություն է հայտնվել միջուկային զենք ստեղծելու փորձերի առնչությամբ, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Caliber.Az
Դիտումներ: 143

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading