Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Զելենսկիին
19 Հունվարի 2023 09:55
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի կործանման կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
«Հարգելի պարոն նախագահ.
Խորապես վշտացած եմ՝ Կիևի մարզի Բրովարիում ուղղաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրով։
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ողջ Ուկրաինայի ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում եմ ապաքինում»,- ասված է ցավակցական տեքստում։
Caliber.Az
Դիտումներ: 108







