Քաղաքականություն
A+
A-
Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը
30 Հունվարի 2023 12:44
«Մենք ամբողջությամբ կասեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը»:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Խալաֆ Խալաֆովը նշել է, որ կան որոշակի ենթադրություններ, թե իբր դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել.
«Բայց այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի, դեսպանատանը մնացածները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»։
Caliber.Az
Դիտումներ: 83