Հայաստանը պետք է դադարի խոչընդոտել Ղարաբաի հայերի ինտեգրմանը Ֆուադ Չիրագովի հայտարարությունը
Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է դադարի խոչընդոտներ ստեղծել՝ ղարաբաղցի հայերի ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելու համար։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին ասել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ֆուադ Չիրագովը՝ ելույթ ունենալով «Մեծ հաղթանակի երրորդ տարեդարձը. հետկոնֆլիկտային ժամանկաշրջանի մարտահրավերներն ու հեռանկարները» թեմայով սիմպոզիումում։
«Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պայմանները, այսինքն՝ դադարեցնի միջամտությունը մեր երկրի ներքին գործերին, վերջ տա տարածքային պահանջներին ու սպառնալիքներին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ պատմական շրջան է ապրում. «Մենք հաղթեցինք պատերազմում և ազատագրեցինք մեր տարածքները։ Սակայն հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում խաղաղություն հաստատելը շատ դժվար է թվում»։
Չիրագովի խոսքով, խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված են երկու երկրների հետագա գործողություններից։ Այս հարցում շատ կարևոր է նաև միջազգային հանրության դիրքորոշումը, ասել է նա։