«Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա առնականությանը» ՌԴ ԱԳՆ-ն՝ Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի սկանդալային հայտարարությունների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման հարցում իր դերակատարության մասին ոչ մի արդյունքով ապացուցված չեն։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան լրատվամիջոցներին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեզ քիչ բանով կզարմացնես, բայց երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դա հաջողվում է, ինչպես պատահեց հունիսի 28-ին Մարսելում, որտեղ նա հայտարարեց այն մասին, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիևի վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի, և որ նա միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, որ, գրեթե միայնակ պահում է այդ թեման համաշխարհային հանրության օրակարգում։
Ես ձեզ կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո զգացողություն է առաջանում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա առնականությանը: Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի ահա այսպիսի բնութագրերից այն մասին, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, վաստակի մասին և՛ ղարաբաղյան կարգավորման, և՛ այլ հարցերում նույնպես», - ասել է Զախարովան։
Ափսոս, որ չի խոսել այդքան բեղմնավոր աշխատանքի արդյունքների մասին։ Գործընթացը կա, իսկ արդյունքը՝ ոչ, հավելել է Զախարովան:
«Եվ, իմիջիայլոց, ոչ ոք երբեք չի տեսել այդ արդյունքները ոչ միայն ղարաբաղյան կարգավորանը Ֆրանսիայի միջնորդության, այլև շատ այլ գործերի հարցում, որոնք Մակրոնը քանիցս ձեռնարկել է։ Մենք վաղուց արդեն պատրանքներ չունենք Լեռնային Ղարաբաղի դժվար խնդիրների լուծման գործում դրական ավանդ ներդնելու Ֆրանսիայի ունակության հարցում»: