Քաղաքականություն
A+
A-
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պետքարտուղարի տեղակալը կայցելի Ադրբեջան
04 Դեկտեմբերի 2023 12:31
Բրիտանական խորհրդարանի՝ բիզնեսի և առևտրի դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Մալքոլմ Օֆֆորդը կայցելի Ադրբեջան։
Ինչպես Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, նախատեսվում է, որ Մալքոլմ Օֆֆորդը կմասնակցի՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստին։
Նշենք, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիան դարձել է Ադրբեջանում ամենամեծ անհատ ներդրողը։ 1995-2022 թվականներին Մեծ Բրիտանիայի ներդրումներն Ադրբեջանում գերազանցել են 84 միլիարդ դոլարը, ինչի արդյունքում ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 280 միլիարդ դոլար: 2022 թվականին երկու երկրների միջև տարեկան առևտուրը կազմել է 1,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Caliber.Az
Դիտումներ: 367