Քաղաքականություն
A+
A-
Միլլի Մեջլիսը երկրորդ ընթերցմամբ ընդունել է զինծառայողների հետ կապված օրենքի նախագիծը
15 Ապրիլի 2022 14:20
Միլլի Մեջլիսում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նախագիծ, որը նախատեսում է, որ Ադրբեջանում զինծառայողները առնվազն տարին մեկ անգամ պարտադիր նարկոլոգիական զննություն պետք է անցնեն։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, դա արտացոլված է «Նարկոլոգիական ծառայության և վերահսկման մասին» և «Զինծառայողների կարգավիճակի մասին», «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության մասին», «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծերում փոփոխություն ենթադրող օրինագծերում, որոնք քննարկման են ներկայացվել խորհրդարանի այսօրվա նիստում։
Փաստաթղթով սահմանվում են զորակոչված անձանց, պայմանագրային զինծառայողների և սպաների պարտադիր նարկոլոգիական զննության իրավական հիմքերը։
Caliber.Az
Դիտումներ: 163