Քաղաքականություն
A+
A-
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ
19 Հունիսի 2022 14:45
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ պատմել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
«Ակնհայտ է, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք ԵՄ մեր դաշնակիցների, ինչպես նաև տարածաշրջանի այլ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ էներգետիկ անվտանգության հարցում։ Մենք ցանկանում ենք այս ժամանակահատվածում տեսնել կայուն համաշխարհային էներգիայի մատակարարում։ ԱՄՆ-ԵՄ մեր աշխատանքային խումբը շատ սերտորեն աշխատում է այս ուղղությամբ: Սա այն է, որի վրա մենք շատ սերտորեն աշխատում ենք երկկողմ հիմունքներով աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ», - հայտարարել է Նեդ Փրայսը:
Caliber.Az
Դիտումներ: 96