Քաղաքականություն
A+
A-
ՌԴ կառավարության նախագահը զանգահարել է վարչապետ Ալի Ասադովին
18 Օգոստոսի 2022 09:48
Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովին։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի Նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը հղումով։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել՝ ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ, քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Caliber.Az
Դիտումներ: 93