Օգոստոսին Ադրբեջանում ականներից տուժել է ութ մարդ
2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած վեց միջադեպի հետևանքով (5 ականի պայթյուն, մեկ չպայթած զինամթերքի պայթյուն) տուժել է 8 մարդ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է «Ադրբեջանական արշավ՝ ընդդեմ ականների» հասարակական ասոցիացիայի տարածած հաղորդագրությունում։
Ականազերծման ժամանակ տուժել է ANAMA-ի 4 սակրավոր, մեկ քաղաքացիական անձ՝ վիրավորվել է չպայթած զինամթերքի պայթյունից. «Մեկ զինծառայող զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Բոլոր պայթյունների պատճառները եղել են հակահետևակային ականներ և ձեռքի նռնակ՝ որպես չպայթած զինամթերք»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել այս տարվա հուլիսին Ֆիզուլիի, Քելբաջարի, Լաչինի, Գուբադլիի շրջաններում և Գյանջայի տարածքում. «Վերջին 8 ամիսների ընթացքում զոհվել է 4 մարդ, 37-ը՝ վիրավորվել: 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը ականների պայթյունից տուժել է 202 հոգի (120 զինվորական, 82 քաղաքացիական անձ), 40 մարդ (8 զինվորական, 32 խաղաղ բնակիչ) զոհվել է։ Չնայած պաշտոնական կառույցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կոչերին՝ դեռևս կան մարդիկ, ովքեր մեկնում են ազատագրված տարածքներ՝ դրանով իսկ վտանգելով իրենց կյանքը»։