Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանական նավթ գնող երկրների ԹՈՓ 10-նյակը
19 Հունիսի 2024 18:21
2024 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանը ամենաշատ նավթ է արտահանել Իտալիա՝ 4 մլն 273 հազար 815,04 տոննա, ինչը 13%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնում է Մաքսային պետական կոմիտեն։
Արժեքային արտահայտությամբ Իտալիա արտահանման ծավալը նույնպես նվազել է 9,5%-ով՝ կազմելով 2 մլրդ 721 մլն 313,95 հազար ԱՄՆ դոլար։
Երկրորդ տեղում Իսրայելն է, որը հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից գնել է 1 մլն 583 հազար 289,2 տոննա նավթ (աճը՝ 55%)՝ 989 մլն 74,03 հազար ԱՄՆ դոլարի չափով (աճը՝ 56,7%)։
Երրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը, որն այս տարվա առաջին կիսամյակում գնել է 891 հազար 896,27 տոննա նավթ (անկումը՝ 13,2%)՝ 567 մլն 774,74 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով (անկումը՝ 7%)։
Caliber.Az
Դիտումներ: 103