twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանը ամուր կանգնած է իր ասածի վրա» Նաումովը՝ Մյունխենի արդյունքների մասին

21 Փետրվարի 2023 15:21

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքը, ինչպես նաև Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և երկու երկրների միջև սահմանազատման հարցերը։

Հեղինակավոր միջազգային համաժողովի շրջանակներում նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի պանելային քննարկումներ են անցկացվել՝ «Հաղթահարելով լեռները։ Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» (Moving Mountains? Building Security in the South Caucasus): Նիստում, որը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի մոդերատորությամբ՝ մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Մյունխենի անվտանգության համաժողովի խորհրդի փոխնախագահ Հելգա Մարիա Շմիդը։

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ալեքսեյ Նաումովը, Caliber.Az-ին մեկնաբանելով մյունխենյան հանդիպումների արդյունքները՝ ընդգծել է, որ Ադրբեջանը «ամուր կանգնած է իր ասծի վրա»։

«Ամերիկյան միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման գլխավոր արդյունքը կարելի է անվանել այն, որ Բաքուն նորից ցուցադրել է կարգավորման համար վերցված վեկտորի անշեղությունը։ Սա մի վեկտոր է, որում Ադրբեջանը որոշում է քաղաքականությունը, իսկ Հայաստանը ստիպված է համաձայնվել և ընդունել իրողությունները։ Ի սկզբանե Բաքվի քաղաքականությունը կառուցվում էր այն բանի վրա, որ հակամարտության միջազգային իրավունքի և արդարության շրջանակներում անխուսափելի և միակ հնարավոր կարգավորումը՝ Ադրբեջանին օկուպացված տարածքների վերադարձն է և տեղացի հայերի ինտեգրումը կամ նրանց հեռանալը Ղարաբաղի տարածքի սահմաններից։ Ադրբեջանը դա ցուցադրեց ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական բնույթի միջոցներով»,- նշել է ռուսաստանցի քաղաքագետը։

Առավել ևս, Ա.Նաումովի կարծիքով, Իլհամ Ալիեւը «մյունխենյան բանակցություններում նվագել է առաջին ջութակը»։

«Ադրբեջանի ղեկավարը ուրվագծել է գլախվոր հարցը։ Նա բացառել է, որպեսզի խաղաղության պայմանագրում հիշատակվի ղարաբաղյան հարցը։ Ինչպես ասել է Ալիևը, «մենք չենք կարող թույլ տալ, որ Ղարաբաղի հարցը որևէ ձևով ներառվի խաղաղության պայմանագրում, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը»։

Անշուշտ, բանակցություններում ոչ մի սենսացիա տեղի չունեցավ, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը շարունակում է գրագետ օգտվել արտաքին քաղաքական գործիքներով, ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական։ Երևանին պարբերաբար ցույց են տալիս, որ եթե նա փորձի ձգձգել կարգավորման գործընթացը, ապա միայն կվատթարացնի իր վիճակը»,- նկատել է մեր զրուցակիցը։

Եզրափակելով, Ա. Նաումովը հավելել է, որ Ադրբեջանը իրեն վստահ է զգում Հայաստանի ընտրած դաշտերում։

«Քանի դեռ Հայաստանը մոլեգնած փնտրում է նոր գործընկերներ և կոնտրագենտներ, որոնք պետք է աջակցեն նրա նկրտումներին և Ղարաբաղի անջատողականներին՝ Ադրբեջանը շարունակում է առաջ մղել նույն դիրքորոշումը, ընդ որում այն հարթակներում, որոնք ընտրում է Հայաստանը։ Երեւանը ներգրավում է ԵՄ-ին, Ամերիկային, բայց Բաքուն իր տեսակետը պաշտպանում է արեւմտյան միջնորդների դեպքում։ Սա Ադրբեջանի արտաքին քաղաքականության անողոքության և հաստատակամության ցուցադրումն է, որը անշեղորեն գնում է դեպի իր նպատակները»,- ամփոփել է Ա. Նաումովը:

Caliber.Az
Դիտումներ: 330

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը բողոք է հայտնել Իրանին

142
02 Հունվարի 2025 10:47
2

Ալիևը ծանոթացել է «Շահդաղ» զբոսաշրջային համալիրի տարածքում Lakeside հյուրանոցում կատարված աշխատանքներին

79
03 Հունվարի 2025 08:48
3

Մահմեդական կառավարիչների՝ հայկական եկեղեցիներին ուղղված նամակների վերլուծություն «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

67
03 Հունվարի 2025 09:00
4

Թուրքական մամուլ. եղբայրական Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց Սիրիային

62
04 Հունվարի 2025 09:50
5

Հուլուսի Քըլըչ. Ֆրանսիան չի կարողանում ընդունել ժամանակակից Ադրբեջանի հաջողությունները

60
03 Հունվարի 2025 09:03
6

Պետդեպ. Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով, որը կապահովի առաջընթաց

54
04 Հունվարի 2025 12:06
7

Սերբիան Ադրբեջանից ակնկալում է օրական մինչև 2 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարում

51
02 Հունվարի 2025 10:53
8

Նայում ես գրքին՝ տեսնում ես ինտրիգ «Հին աշխարհի հիստերիկները»

51
04 Հունվարի 2025 11:32
9

Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

42
04 Հունվարի 2025 10:57
10

Ադրբեջանը մեծացրել է գազի արտահանումը Թուրքիա

36
02 Հունվարի 2025 10:52
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading