twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Թրամփին չի հետաքրքրելու Հայաստանը» Ռուբաևն ու Կասենովը Caliber.Az-կայքում

11 Դեկտեմբերի 2024 16:59

Փաշինյանն ու նրա թիմը փորձում են ամերիկյան նոր վարչակազմի գալու նախօրեին՝ ամրապնդել Վաշինգտոնի հետ առկա պայմանավորվածությունները։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և զեկուցել է կատարված «տնային աշխատանքի» մասին։ Երևանում էլ ավելի մեծ նշանակություն են տալիս՝ Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Դատելով Թրամփի հետ գոնե «ոտքի վրա» զրույց ունենալու և համատեղ լուսանկարով պարծենալու Հայաստանի վարչապետի հուսահատ փորձերից՝ խաղաքարտի վրա շատ բան է դրված։
 
Ինչո՞ւ է Փաշինյանը այդպես անհանգստանում, փորձելով որքան հնարավոր է շուտ ընդհանուր լեզու գտնել Թրամփի հետ։ Այս հարցին Caliber.Az-ի թղթակիցը խնդրել է պատասխանել արտասահմանցի քաղաքագետներին:
 
Ինչպես համարում է ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ասլան Ռուբաեւը՝ Փաշինյանին աջակցող Բայդենի վարչակազմը հեռանում է՝ նրան թողնելով միայնակ բազմաթիվ մարտահրավերների դեմ։
 
«Ինչպես հայտնի է, Թրամփը ավելի շատ կկենտրոնանա ներքին քաղաքականության վրա, նրան առանձնապես չի հետաքրքրում Ուկրաինայի հարցը։ Եվ հազիվ թե  Թրամփին հետաքրքրի Հայաստանը։ Այնպես որ այս հարցում Փաշինյանը մնում է առանց կուրատորի՝ նա չգիտի, թե ինչպես շարունակի գործել, ինչի վրա կողմնորոշվել։ Գործնականում գաղտնիք չէ, որ Բայդենը  Փաշինյանին մղում էր տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելուն, բայց Թրամփի հետ ամեն ինչ կարող է բոլորովին այլ կերպ լինել, նա կարող է պարզապես սկսել անտեսել այդ հաշվով Բայդենի բոլոր զարգացումները։ Հետևաբար Փաշինյանը դես ու դեն է ընկնում և Վաշինգտոնին բառացիորեն խնդրում է՝ հետագա գործողությունների համար նպատակային ուղղվածություններ տալ իրեն։
 
Հիմա նման իրավիճակում են գտնվում ոչ միայն Փաշինյանը, այլ նաեւ Բայդենի վարչակազմի նախագծերին ենթակա մյուս սուբյեկտները։ Միանգամայն ակնհայտ է, որ այժմ հետխորհրդային տարածքը լրացնելու են այլ դերակատարները, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան։  Այսպիսով Փաշինյանը այժմ գործնականում հայտնվել է՝ աջակցության համար նորից Ռուսաստանին դիմելու ստիպողական իրավիճակում։ Հակառակ դեպքում նա վտանգում է մենակ մնալ ուժեղ Ադրբեջանի հետ, իսկ նման առճակատումից, առանց արտաքին կուրատորների և աջակցության, Երևանում շատ ուժեղ վախենում են »,- վստահ է Ա. Ռուբաևը։
 
Իսկ ղազախ քաղաքագետ, «A+Analytics» հետազոտական կենտրոնի ղեկավար Ֆարհադ Կասենովի կարծիքով՝ Փաշինյանի Փարիզ այցը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես քաղաքավարության այց, կամ Աստվածամոր տաճարի բացման նկատմամբ Հայաստանի վարչապետի հետաքրքրության ցուցիչ. այստեղ հիմնական դրդապատճառը՝ հենց Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն էր։
 
«Թրամփի թիմն արդեն հիմա որոշում է իր ապագա քաղաքականության առաջնահերթությունները, հետևաբար Փաշինյանը փորձում է մտնել ԱՄՆ-ի ապագա նախագահի տեսադաշտ, որպեսզի չհայտնվի իր քաղաքականությունից դուրս։ Փաշինյանը տրամադրված է «երկաթը կռել, քանի դեռ տաք է»։ Որովհետև ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակահատվածում Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը թույլ է տվել մի շարք սխալ հաշվարկներ՝ խաղադրույք կատարելով դեմոկրատների վրա։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ում կա հայկական մեծ լոբբի, որը կձգտի շտկել Փաշինյանի այդ սխալները և հանրապետականների շրջանում առաջ տանել հայկական շահերը, սակայն Երևանի վրիպումը արդեն տեղի է ունեցել։
 
Թե Թրամփի գալը ինչպես կազդի Հարավային Կովկասում խաղաղության խնդրի վրա, առայժմ դեռ պարզ չէ։ Սակայն, եթե սթափ դատել, Դոնալդ Թրամփը՝ բիզնեսից քաղաքականություն եկած մարդ է և, հետևաբար, մտածում է հնարավորինս հստակ և ռացիոնալ՝ առաջին հերթին քննարկելով իր երկրի ոչ թե պատրանքային, ակնթարթային, այլ իրական շահերը։ Իսկ այս դիրքորոշումից ԱՄՆ-ի համար այժմ շատ ավելի կարևոր և ձեռնտու է երկխոսություն հաստատել Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Այս երկրներից շատ ավելի է կախված իրավիճակը տարածաշրջանում, ինչպես քաղաքական, այնպես  էլ տնտեսական առումով։
 
Ադրբեջանը նույնպես հնարավորություն ունի տիրանալու նախաձեռնության, քանի դեռ հայկական լոբբին թուլացել է։ Բաքուն այժմ ունի բոլոր ռեսուրսներ, որպեսզի ԱՄՆ-ի հետ բացի հարաբերությունների նոր դարաշրջան, մասնավորապես հասկացնել տալով, որ ԱՄՆ-ը հատկապես նման համագործակցությամբ կարող է առավելագույնս բարելավել իր քաղաքականությունը՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես  էլ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ Բաքվի բարի կամքից շատ բան է կախված»,- ասել է Ֆ. Կասենովը:

Caliber.Az
Դիտումներ: 335

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

241
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

237
15 Սեպտեմբերի 2025 13:44
3

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

234
15 Սեպտեմբերի 2025 12:39
4

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

233
15 Սեպտեմբերի 2025 17:12
5

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

230
15 Սեպտեմբերի 2025 16:15
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

222
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

218
15 Սեպտեմբերի 2025 14:07
8

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

216
15 Սեպտեմբերի 2025 17:52
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

214
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

210
15 Սեպտեմբերի 2025 17:34
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading