twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանը ՀԱՊԿ-ի վրա է տեղափոխում իր սխալ հաշվարկների համար պատասխանատվությունը» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

12 Դեկտեմբերի 2024 19:49

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նորից գործարկել է՝ «Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության նկատմամբ ՀԱՊԿ-ի անտարբերության» մասին հին երգեհոնը։ «Մենք այնպես էլ չստացանք իրական աջակցություն։ Նման անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության»,- ասել է Միրզոյանը՝ ֆիննական «Lännen Media» գործակալությանը տված հարցազրույցում։ Դրանով հանդերձ նա նաև հավելել է, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ։
 
Այդ ինչ՞ից է, որ Երեւանում նորից սկսել են խոսել «վերապրածի մասին»։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ռուսաստանցի փորձագետներին։
 
Ինչպես ենթադրում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ՀՏՄՀԻ) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի սեկտորի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը՝ Միրզոյանի խոսքերը առնվազն տարօրինակ են թվում, եթե հաշվի առնենք Հայաստանի վարչապետի նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունները, այն է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները գտնվում են անշրջելիության կետում։
 
«Առավել ևս եթե հաշվի առնել, որ Փաշինյանի հայտարարությունը, ըստ էության, եղել է պատասխան Վլադիմիր Պուտինի հայտարարությանն այն մասին, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հաստատող որևէ փաստաթղթեր ներկա պահին չկան։ Ինչպես նաև Փաշինյանը մի տեսակ ակնարկել է, որ ՀԱՊԿ-ում իր գործունեությունը սառեցնելուց հետո, Հայաստանը հակված է դեպի կազմակերպությունից դուրս գալու որոշմանը։
 
Սակայն Միրզոյանի հայտարարությունը յուրովի շեշտադրումներ է անում։ Միանգամայն ակնհայտ է, որ այս պահին Երևանի խաղի էությունը կայանում է նրանում, որ նա չի համարձակվում վերջնականապես լքել դաշինքը, զուգակեռաբար դրա դեմ պահանջներ հնչեցնելով, և այս թեման օգտագործելով՝ որպես ամեն անգամ իր սխալների ու սխալ հաշվարկների համար պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա տեղափոխելու հնարավորություն»,- եզրափակել է Ս. Պրիտչինը։
 
Իսկ Եվրասիայի հարցերով փորձագետ, տնտեսագետ, քաղաքագետ Ալեքսանդր Ռազուվաևի կարծիքով՝ Հայաստանը մշտապես գոյություն ունի ինչ-որ պատմական պարադոքսի լուսապսակում։
 
«Ոչ ոք Հայաստանի վրա չի հարձակվել, ինքնին Հայաստանը չի ճանաչել անջատողական Ղարաբաղի անկախությունը, որովհետև այնտեղ հասկանում էին, որ վերցրել են ուրիշինը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ ընդգծել է, որ Ղարաբաղը՝ Ադրբեջանի մասն է։ Եվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ ճիշտ է նկատել, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են նաև թուրքական երկրներ։ Ռուսաստանում կա թուրքական լուրջ բաղադրիչ. Կազանը, Ուֆան և այլն։ Ի՞նչ էին ուզում Հայաստանում՝ որպեսզի թուրքերը սպանեի՞ն թուրքերին։ Իսկ Հայաստանն ինքն է փչացրել հարաբերությունները Մինսկի հետ, Ալեքսանդր Գրիգորևիչը չի սիրում երբ նրան կոպտում են, և Երևանը պետք է հիշի այդ մասին։ Այսպիսով, ոչ բոլորովին է հասկանալի ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունը՝ հենց նրանք են հայտարարել, որ պատրաստվում են խզել կապերը Ռուսաստանի հետ, և հիմա, ինչպես տեսնում ենք, հույս են դնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վրա, ըստ երևույթին՝ ռեւանշի հաշվարկով։ Կա այսպիսի մի ասացվածք. «Եթե Աստված ուզում է պատժել մի որևէ ժողովրդի, նա նրան զրկում է բանականությունից»: Այո, Հայաստանը իսկապես կարող է փորձել ռևանշ վերցնել՝ միայն այդ դեպքում նա ռիսկ է անում դառնալ Ադրբեջանի մաս: Կոշտ էթնիկ ազգայնականությունը դեռ ոչ մի ժողովրդին երբեք ոչ մի լավ բան չի բերել»,- նկատել է քաղաքագետը։
 
Ա. Ռազուվաևի կարծիքով, Հայաստանը ի սկզբանե երևում է և գոյություն ունի որպես չկայացած պետություն, որին մշտապես հարկավոր է ինչ-որ արտաքին տիրակալ, կուրատոր, «տանիք»։
 
«Իսկ ի՞նչ է, չե՞ք կարող ապրել առանց արտաքին հովանավորության, նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի ձեր հարևանների հետ։ Իմ կարծիքով, Հայաստանի հիմնական կուրատորը՝ Ֆրանսիան է։ Ակնհայտ է նաև, որ Թրամփին խորապես չի հետաքրքրում Հայաստանն ու նրա ինտրիգները, նա հանուն հայերի չի փչացնի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Երեւանից միշտ իրարամերժ հայտարարություններ են հնչել, բայց ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ նրանք ընդմիշտ խզել են՝ այդպես էլ չհասկանալով, որ նրանց ոչ ոք ոչինչ պարտք չէ»,- ամփոփել է Ա. Ռազուվաեւը։

Caliber.Az
Դիտումներ: 301

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

116
16 Հունվարի 2026 17:52
2

Աղդերե. ավերակներից դեպի զարգացում Խազար Ախունդովի ակնարկը

104
15 Հունվարի 2026 12:05
3

Պաշտպանությունը որպես Ադրբեջանի զարգացման հիմք Վառոդը պետք է չոր պահել

96
15 Հունվարի 2026 10:29
4

Հայաստանի ուղին դեպի Եվրոպա Փաշինյանը տեղաբաշխել է առաջնահերթությունները

95
16 Հունվարի 2026 11:47
5

Մեկ քայլ վստահության միջանցքի ուղղությամբ TRIPP-ը ձեռք է բերում ուրվապատկեր

94
16 Հունվարի 2026 15:31
6

Քաղաքաշինությունը Ղարաբաղում քայլ է դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն. պետկոմիտեի նախագահ

93
16 Հունվարի 2026 16:34
7

Հայ-թուրքական սահմանը և տարածաշրջանային նոր իրականությունը Երևանը փակու՞մ է ռուսական էջը։

90
15 Հունվարի 2026 15:17
8

WUF13-ի շրջանակներում Բաքվում առաջին անգամ կանցկացվի Առաջնորդների գագաթնաժողով

88
16 Հունվարի 2026 16:09
9

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

75
17 Հունվարի 2026 17:56
10

Մեթյու Բրայզան՝ TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին

64
15 Հունվարի 2026 10:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading