Ադրբեջանը բարելավում է գործունեությունը զորակոչիկների բժշկական զննության ոլորտում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների բժշկական զննության ոլորտում գործունեության բարելավման հետ կապված որոշ միջոցների մասին»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը, զորակոչային հանձնաժողովների կողմից ներքոհիշյալ որոշումներից մեկի ընդունման համար, ՀՀ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնողական պետական գործակալությունը պետք է ժամկետային զինծառայողներին.վերջնական բուժզննում անցկացնի:
- ոչ շարային պարտադիր զինվորական ծառայության համար պիտանիության մասին.
-առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու տարկետում տալու մասին.
- խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանիության, պատերազմի ժամանակ սահմանափակ պիտանիության մասին.
- զինվորական ծառայության համար ոչ պիտանիության մասին ինչպես՛ խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ։