twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստան և ՀԱՊԿ. Մոսկվան գնում է կոշտ քայլերի՞ Երևանի սանձը քաշելու բավականաչափ միջոցներ կան

17 Դեկտեմբերի 2024 12:09

Ըստ երևույթին, Մոսկվան որոշել է լրջորեն զբաղվել Հայաստանով՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ նրա բացահայտ թշնամական քաղաքականության համար։ Հիշեցնենք, որ Երևանը շարունակում է անտեսել այդ կազմակերպության կարևոր միջոցառումները՝ նրան մեղադրելով անարդյունավետության մեջ, և պարբերաբար շանտաժի ենթարկելով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու միջոցով։ Ի լրումն այս ամենի, Հայաստանի վարչապետը դեռ 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և այս տարի չի մասնակցելու նրա գործունեության ֆինանսավորմանը։ Հայաստանի ԱԳՆ-ում նաև հաստատել են, որ «Հայաստանը ձեռնպահ կմնա 2023 թվականի նոյեմբերի 23-ի՝ «ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց»։
 
Բնական է, որ Երևանի դեմարշին Մոսկվայի պատասխան արձագանքը սպասելի էր։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը՝ Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում քննադատությամբ է հանդես եկել Հայաստանի հասցեին՝ ՀԱՊԿ-ում հանրապետության ֆինանսական պարտքի հետ կապված։
 
«Հայաստանը կարող է անդամավճարների հարցով պարտք լինել  ՀԱՊԿ-ին և այն երկու տարի չվճարել, հիմա պարտք կա 2024 թվականի համար, ժամկետը կլրանա 2025-ի վերջում։ Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը։ Այնուհետև կընդունվեն համապատասխան որոշումներ»,- հայտարարել է Պանկինը` զգուշացնելով Երեւանին։
 
Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցում, Հայաստանին կշտամբելով մուծումներ չվճարելու համար, սպառնացել է, որ դա կարող է Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման իրենց պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ ճշտելով, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է մասնային մուծումների հաշվին։
 
«Ռուսաստանը ծածկում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը,  այն դեպքում, երբ մնացած մասնակիցները մուծում են 10-ական տոկոսով»,- ասել է Զախարովան՝ ֆինանսական պատասխանատվության կոչ անելով Հայաստանին։
 
Ռուսական կողմի հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ Մոսկվան մտադիր չէ լուռ ու խաղաղ կարգավորել Երևանի արկածախնդիր քաղաքականությունը։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է հստակություն արտաքին քաղաքական կուրսի ընտրության և, որպես հետևանք, ՀԱՊԿ-ում երկրի հետագա ներկայության հարցում։
 
Հաշվի առնելով Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ գործընկերության լիարժեք վերսկսման հարցում, առավել հավանական է, որ Երևանի վրա Մոսկվայի «մեղմ ճնշման» քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ կուժեղանա։ Սակայն հարցն նրանում է, թե որքան հեռու կարող է գնալ Ռուսաստանը իր գործողություններում, և կսկսի արդյո՞ք օգտագործել՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր մոտ առկա բոլոր ֆինանսատնտեսական գործիքները։ Համենայնդեպս՝ Ռուսաստանի Դաշնության փորձագիտական հանրությունը ամենևին էլ չի բացառում նման հնարավորությունը։
 
Օրինակ, ինչպես Caliber.Az-ի հետ զրույցում հայտարարել է ռուս փորձագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովը, Երևանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը կարող է անցնել մի քանի միջանկյալ փուլերով։ Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, որից հետո Երեւանն ինքը կսկսի այս կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը։
 
«Այդ դեպքում Փաշինյանը, դռները շրխկացնելով, կհայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբը։ Սակայն Ռուսաստանը կարող է ձեռնարկել տնտեսական բնույթի մի շարք արդյունավետ միջոցներ, որպես իր համար ոչ բարեկամական երկրի նկատմամբ։ Օրինակ՝ Երեւանին զրկելով էներգակիրների մատակարարումից կամ, ասենք, Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների որոշակի նախապատվություններից։ Կոնկրետ փաստ բերեմ Աբխազիայի օրինակով, որը,  Ռուսաստանից էլեկտրաէներգիա և որոշակի ֆինանսական օգնություն ստանալով, հանդիպակած քայլ չարեց ռուսական բիզնեսի հանդեպ։ Արդյունքում ինչի՞ հասավ Աբխազիան։ Նրա բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, և դա արդարացի է։ Նույնը կարելի է անել նաև Հայաստանի հետ, մանավանդ, որ դրա համար կան շատ տարբեր միջոցներ: Ասենք, Ռոսպոտրեբնադզորը կարող է հայկական կոնյակի մեջ հայտնաբերել սպառման համար ոչ պիտանի ինչ որ  նյութեր և արգելել դրա մուտքը։ Սա կլինի հարված, որին Հայաստանի տնտեսությունը չի դիմանա։ Այս մարտավարությունը կարելի է կիրառել նաև ցանկացած այլ ապրանքի նկատմամբ՝ հյութերի, ըմպելիքների և այլնի։ Պատկերավոր ասած, կարելի է կսմթել ոչ շատ զգուշավոր հայազգի ռուս գործարարներին, ովքեր ունեն երկքաղաքացիություն և ազդեցություն Մոսկվայում։
 
Այսինքն, Հայաստանին սանձելու միջոցները բավական են, որպեսզի նա խելքի գա ու փոխի իր քաղաքականությունը։ Մյուս կողմից, Հայաստանը զուտ կորուստ է Ռուսաստանի համար՝ հատկապես Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում։ Բայց, ինչպես ինձ է թվում, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կամակորությունը, առավել հավանական է, որ Երևանի գործող իշխանությունները ոչ մի հետևություններ չեն անի և երկիրը կհասցնեն լիակատար կործանման՝ ընդհուպ մինչև նախկին Հայաստանը թուրքական պրոտեկտորատի վերածելուն»,- ասել է Վերխոտուրովը։

Caliber.Az
Դիտումներ: 198

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

229
20 Հունվարի 2025 22:35
2

Հայաստանը՝ օրենքի թիրախում. Բաքվում ընթացող պատմական դատավարության առաջին օրը

219
18 Հունվարի 2025 13:08
3

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

74
20 Հունվարի 2025 15:50
4

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

69
20 Հունվարի 2025 09:19
5

Կրոնական առաջնորդները շնորհակալական նամակներ են հղել Իլհամ Ալիևին

63
18 Հունվարի 2025 11:15
6

«44». Ադրբեջանում շարունակվում են Հայրենական պատերազմին նվիրված ֆիլմի նկարահանումները

59
18 Հունվարի 2025 10:41
7

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

56
20 Հունվարի 2025 16:49
8

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

54
20 Հունվարի 2025 10:49
9

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

52
20 Հունվարի 2025 12:27
10

Բաքվում ուսանող երիտասարդների մասնակցությամբ #20january ֆլեշմոբ է կազմակերպվել

51
20 Հունվարի 2025 11:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading