Պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն, Ղարաբաղ՝ 2025 թվականի պետական բյուջեի երեք հիմնասյուներ Խազար Ախունդովի մեկնաբանությունը
Չնայած աշխարհաքաղաքական հակամարտությունների սրմանը, համաշխարհային տնտեսության մեջ շարունակվող ճգնաժամին, հաջորդ տարի Ադրբեջանում կանխատեսվում է մակրոտնտեսական կայունության պահպանում և սպասվում է պետական բյուջեի եկամուտների աճ։ Նման եզրակացություն կարելի է անել՝ ելնելով նախօրեին Միլլի Մեջլիսի լիագումար նիստում ընդունված՝ «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի պարամետրերից։ Հաջորդ տարվա պետբյուջեի առաջնահերթություններից են նշանակվել՝ պաշտպանական ծախսերի ավելացումը, Ղարաբաղի տարածաշրջանում նախագծերի և «կանաչ» նախաձեռնությունների ֆինանսավորումը։ Ոչ պակաս կարևոր է նաև, որ բյուջեի ծախսերի ծանրակշիռ բաժինը ուղղվելու է բնակչության սոցիալական պաշտպանության ամրապնդմանը, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը։
Ավարտվող 2024 թվականը միանգամայն բարդ է եղել՝ անընդհատ աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային ապրանքային շուկաներում գների բարձր անկայունության ֆոնին՝ մի շարք խնդիրների հետ ընդհարված աշխարհի շատ պետությունների համար։ Անցյալ տարվա ռեցեսիայի և հիպերգնաճի մինչև վերջ չվերածված հետևանքները այս տարի դրսևորվեցին արտաքին պարտքի աճի, բյուջեի դեֆիցիտի, ազգային արժույթների արժեզրկման, վճարային հաշվեկշռի հավելուրդի նվազման տեսքով. այս խնդիրների հետ բախվել են շատ զարգացող երկրներ, այդ թվում նաև հետխորհրդային տարածքում։ Չնայած նրան, որ արտաքին բացասականը ազդեցություն է գործել նաև Ադրբեջանի վրա՝ երկրի կառավարությանը ընդհանուր առմամբ հաջողվել է երկրում ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն։ Այստեղ ծանրակշիռ գործոն պետք է համարել՝ համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների նվազումն ու կայունացումը, ինչի շնորհիվ այս տարի նկատելիորեն նվազել է ներկրվող գնաճի գործոնի ճնշումը՝ մեր երկրի ներքին գների վրա։
«Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները գերազանցել են 72 միլիարդ դոլարը, իսկ անմիջական արտաքին պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 7,3%-ը»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի երորդ ընթերցման ժամանակ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի լիագումար նիստում։ -Արժութային շուկայում հավելյալ վճարային հաշվեկշռի պայմաններում հավասարակշռության պահպանումը, մանաթի անվանական արդյունավետ փոխարժեքի ամրապնդումը և դրա նվազեցնող ազդեցությունը ներմուծման գների վրա պայմանավորել են գնաճի ցածր մակարդակ»։ Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ 2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր երկրում տնտեսական աճը կազմել է 4,1%, այդ թվում նաև հայրենական ոչ նավթային հատվածը աճել է 6,4 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ընթացիկ տարում կուտակված դրական թափը բարենպաստ ազդեցություն կունենա մակրոտնտեսական կայունության ամրապնդման վրա՝ նպաստելով հաջորդ տարի կառավարության բյուջետային քաղաքականության կայունությանը։ «2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանդիսանում է խոշորագույնը ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ. նրա եկամուտները կանխատեսվում են մոտ 38,4 միլիարդ մանաթի մակարդակին, իսկ ծախսերը՝ 41,4 միլիարդ մանաթի»,- նշել է վարչապետ Ալի Ասադովը։ -ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի դիֆիցիտի հարաբերակցությունը գնահատվում է 2,4% մակարդակով, ինչպես նաև մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի ՀՆԱ-ն կաճի 3,5%-ով և կկազմի մոտ 129,2 մլրդ մանաթ, իսկ ոչ նավթային հատվածում իրական աճի տեմպը կկազմի 4,9%»:
Հիշեցնենք, որ երկուշաբթի կայացած լիագումար նիստում Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ վերջնական քննարկումներից հետո ընդունել է «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 38,356 մլրդ մանաթի չափով, ինչը 5,4 տոկոսով ավել է 2024 թվականի համար հաստատված կանխատեսման համեմատ։ Իր հերթին, բյուջեի ծախսերը կգերազանցեն 41,407 մլրդ մանաթը՝ ավելանալով ավելի քան 4,2%-ով։ Դրանով իսկ, հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը գնահատվում է գրեթե 3,052 մլրդ մանաթ, ինչը 9%-ով պակաս է ընթացիկ տարվա համեմատ։ Համապատասխանաբար, համախմբված բյուջեի եկամուտները փոքր-ինչ գերազանցելու են 43,950 մլրդ մանաթը, իսկ ծախսերը՝ 47,629 մլրդ մանաթից ավել։
«2025 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բյուջետային քաղաքականությունը մշակվել է հիմնական նպատակների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից երկրի կառավարությանը առաջադրված առանցքային առաջնահերթ խնդիրների հաշվառմամբ», - նշել է վարչապետ Ալի Ասադովը։ — Հիմնական առաջնահերթ խնդիրներից նշանակվել են երկրի ռազմապաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդումը, «2022-2026 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությամբ» նախատեսված միջոցառումների իրականացումը, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը, վերակառուցումն ու վերաինտեգրումը երկրի տնտեսության մեջ եւ դեպի ազատագրված տարածքներ Մեծ վերադարձի ապահովումը»։
Մասնավորապես, հաջորդ տարվա պետբյուջեում Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր գումարը հասցվել է մինչև 8,555 մլրդ մանաթի։ Երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը ընդգծել է, որ Հայաստանի կողմից անցկացվող լայնածավալ ռազմականացման քաղաքականությունը անհրաժեշտ է դարձրել մեր երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերի բարձրացումը՝ մեր երկրի պաշտպանունակությունը պատշաճ կերպով ապահովելու համար։ Ֆինանսների նախարարության ղեկավարը նշել է, որ օրինագծի երկրորդ ընթերցումից հետո կառավարությունը մի շարք հանրային իրավունքի իրավաբանական անձանց առաջարկել է իրենց ծախսերը ապահովել ոչ թե պետական բյուջեի, այլ մեծ հաշվով սեփական եկամուտների հաշվին՝ լրացուցիչ եկամուտների ներուժի համախմբման ճանապարհով: Արդյունքում նախատեսվում է ազատել գրեթե 159 մլն մանաթ, որը կուղղվի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը ուղղված միջոցառումների լրացուցիչ ֆինանսավորմանը։
2025 թվականին և հետագա տարիներին կշարունակվեն աշխատանքները օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման և այնտեղ տնտեսական, սոցիալական և բնակելի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Այս ոլորտում հայրենական և օտարերկրյա ձեռնարկատերերը դրսևորում են ակտիվություն, այդ թվում նաև ներդրումներ կատարելով արդյունաբերական կլաստերների բիզնես նախագծերում, ինչպիսիք են «Արազի հովտի տնտեսական գոտին» և «Աղդամի արդյունաբերական պարկը»: Սակայն հատկապես պետությունն է հանդիսանում Ղարաբաղի տարածաշրջանի վերածննդի և վերականգնման հսկայական մասշտաբի ծրագրի առանցքային դոնորը. այսպիսով, 2025 թվականին այդ նպատակների համար հատկացվելու է գրեթե 4 մլրդ մանաթ կամ Ադրբեջանի պետական բյուջեի ծախսերի 10,1%-ը։ ինչպես ընդգծել է ֆինանսների նախարարության ղեկավար Սամիր Շարիֆովը, ադրբեջանական ժողովրդի բարեկեցության բարելավումը ավանդաբար հանդիսանում է պետական քաղաքականության առաջնահերթություն. «Սոցիալապես կողնորոշված ծախսերը հիմք են ընդունվել նաև 2025 թվականի պետբյուջեյի նախագծում. մասնավորապես, միջոցներ են նախատեսված աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցիալական նպաստների բարձրացման համար։ Կենսապահովման նվազագույնը և կարիքավորության չափանիշը հաջորդ տարվա հունվարից 270-ից կհասցվեն 285 մանաթի, և 2024-ի համեմատ սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության ծախսերին կհատկացվի 9,6%-ով ավել միջոցներ»։
Այստեղ տեղին է հիշեցնել, որ հաջորդ տարվա համար նախատեսված սոցիալական ծախսերը հիմնվում են ամուր ֆինանսական բազայի վրա, մասնավորապես, Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի (ՍՊՊՀ) և Գործազրկության ապահովագրության հիմնադրամի (ԳԱՀ) զգալիորեն ավելացած բյուջեների վրա: Այսպես, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունվել է ՍՊՊՀ-ի 2025 թվականի բյուջեի մասին օրենքը, որի եկամուտներն ու ծախսերը գերազանցում են 7,676 մլրդ մանաթը, ինչը 10,45%-ով ավել է ընթացիկ տարվա համապատասխան ցուցանիշներից։ Իր հերթին, ԳԱՀ-ի հաջորդ տարվա բյուջեն հաստատվել է 260,7 մլն մանաթի մակարդակով, ինչը 9,5%-ով գերազանցում է այս տարվա ցուցանիշը։
«Ընդհանուր առմամբ, բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերը գերազանցում են պետական բյուջեի ծախսերի 40%-ը, իսկ 2025 թվականին նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների նոր բարձրացումները կանդրադառնան Ադրբեջանի մոտ երեք միլիոն քաղաքացիների վրա,- հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։ -Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել է 7 միլիարդ մանաթի սոցիալական բարեփոխումների չորս փաթեթ, դրանք ընդգրկել են չորս միլիոն քաղաքացիներ։ Ժամանակակից կրթությունը զարգացնելու և բնակչության որակյալ և առաջադեմ բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիությունը բարելավելու նպատակով հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսված են ավելի շատ միջոցներ»։ Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ բյուջեի եկամուտների ավելացման շնորհիվ ապահովվում է բնակչության սոցիալական պաշտպանության և բարեկեցության կայուն բարելավում, այդ թվում նաև՝ նահատակների ընտանիքների և վետերանների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը առաջիկայում ևս կմնան որպես պետական քաղաքականության առաջնահերթություններ։