Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը էլեկտրոնային հատուկ վիզաներ կտրամադրի COP29-ի մասնակիցներին
09 Հունիսի 2024 16:32
Ադրբեջանը կլիմայական կոնֆերանսին մասնակցելու համար գրանցված բոլոր օտարերկրացիներին կտրամադրի անվճար էլեկտրոնային «COP29-ի հատուկ վիզաներ»:
Ըստ Caliber.Az-ի՝ «COP29-ի հատուկ վիզան» թույլ է տալիս միայն մեկանգամյա ելումուտ երկիր։
Երկիր կրկին մուտք գործելու համար համաժողովի մասնակիցը պետք է դիմի նոր հատուկ «COP29-ի վիզայի» համար՝ օգտագործելով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) գրանցման համարը:
COP29-ի շրջանակներում Ադրբեջան ժամանած բոլոր օտարերկրյա քաղաքացիների անձնագրերը պետք է վավերական լինեն երկիր մուտք գործելու համար նախատեսված ամսաթվից հետո առնվազն 6 ամիս:
Caliber.Az
Դիտումներ: 116