Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել միգրացիոն ոլորտում համագործակցության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ
07 Հունիսի 2024 11:28
Բաքուն և Անկարան հուշագիր են ստորագրել միգրացիոն ոլորտում համագործակցության մասին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Թուրքիայի Միգրացիոն վարչության սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։
«Մենք եղբայրական Ադրբեջանի հետ ստորագրել ենք միգրացիոն ոլորտում համագործակցության հուշագիր»,- հայտնում են գերատեսչությունից։
Նշվում է, որ Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովի և նրա թուրք գործընկեր Աթիլլա Թորոսի ստորագրած փաստաթուղթը «հնարավորություն կտա միգրացիայի ոլորտում վճռական քայլեր ձեռնարկել գիտելիքի և փորձի փոխանակման միջոցով»:
Caliber.Az
Դիտումներ: 63