Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հարցեր
14 Դեկտեմբերի 2023 11:07
Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը Ժնևում Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հետագա զարգացումը, մասնավորապես հյուպատոսական և միգրացիոն հարցերի շուրջ։
«Մենք միշտ աջակցում ենք եղբայրական Ադրբեջանին։ Շարունակելու ենք միասին աշխատել «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո՝ հանուն մեր տարածաշրջանի բարգավաճման և խաղաղության», - նշվում է հրապարակման մեջ:
Caliber.Az
Դիտումներ: 76