twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենա արդեն այս տարի» Անտոն Բրեդիխինը՝ Сaliber.Az կայքում

08 Փետրվարի 2022 14:41

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Էթնիկական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, «Արխոնտ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի փորձագետ Անտոն Բրեդիխինի հետ։

—Մարտ ամսին Հայաստանի խորհրդարանը պետք է ընտրի երկրի նախագահ։ Միանգամայն ակնհատ է, որ այն կլինի իշխող կուսակցության թեկնածուն։ Նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կազդի երկրի ներքաղաքական իրավիճակի վրա։

—Հայաստանը հանդիսանում է խորհրդարանական հանրապետություն և, համապատասխանաբար՝ նախագահի ֆունկցիաները հանդիսանում են անվանական, այսինքն իր լիազորությունների մեծ մասը նա արտահայտում է նրանում, որ ընդամենը հաստատում է այս, կամ այն որոշումները, որոնք առաջարկում է Հայաստանի կառավարությունը։ Իրական իշխանությունը, իհարկե վարչապետի ձեռքին է։ Ուստի Հայաստանի նոր նախագահի ընտրմամբ արտաքին, կամ ներքին քաղաքականության մեջ ինչ որ փոփոխություններ չարժե փնտրել։

Նախագահն ընտրվում է Հայաստանի խորհրդարանի կողմից, որտեղ բացարձակ մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագրից» է։ Համապատասխանաբար, 107 խորհրդարանականներից 71 պատգամավոր։ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի և նրա դաշինքի հետ ինչ որ փոխզիջումներ չի փնտրի։ Թեկնածուն կլինի հատկապես Փաշինյանի կուսակցությունից և նրա համախոհները կքվեարկեն նրա օգտին։

Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ողջ նախագահական ժամկետի ընթացքում մենք չտեսանք ոչ մի վառ քայլ, ղարաբաղյան պատերազմի, կամ ուրիշ այլ միջազգային իրավիճակի շրջանակներում ոչ մի հայտարարություն։

—Այսինքն նախագահի փոխարինումը չի՞ ազդի, այ թվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ բանակցային գործընթացի վրա։

—Կարծում եմ, հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատում որևէ դրական, կամ բացասական հետևանք չարժե փնտրել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագայում անցկացվող ցանկացած բանակցային գործընթաց կշարունակվի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Հայաստանի նախագահի, որպես բանակցող ֆիգուրա, նույնիսկ չի դիտարկվում։

Այս դեպքում կբերեմ Գերմանիայի օրինակը։ Գերմանիայի նախագահը փաստորեն ոչ մի տեղ չի երևում և չի լսվում, ողջ իշխանությունը գտնվում է կանցլերի ձեռքին, ով որոշում է և՛ արտաքին, և ներքին քաղաքականությունը և ամբողջապես կառավարում է պետությունը։ Այսինքն, խորհրդարանական հանրապետությունում նախագահի ֆունկցիաները փաստորեն ձևական են։

—Ձեր կարծիքով, ինչպե՞ս կանցնի հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

—Սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը բավականին երկարաժամկետ գործընթաց է, և մենք տեսնում ենք, որ կողմերի միջև կա փոխըմբռնման բացակայություն։ Հայաստանի վերլուծաբանների մի ամբողջ շարքը հայտարարում է, որ խորհրդային ժամանակներում սահմանները կազմավորվել են «բաժանիր և տիրիր» սկզբունքով։ Իրոք, ժողովուրդների վերաբնակեցումները եղել է շատ տարաբաժանված, խառը, և դա երկու կողմերը հաստատում են։

Հետևաբար առայժմ գործընթացը գնում է, ինչպես Հայաստանի և Վրաստանի դեպքում, որոնց միջև 30 տարվա ընթացքում նորմալ հարաբերություններ կան, բայց դրանով հանդերձ հստակ սահմաններ չկան։ Այդպես է նաև այստեղ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, միանգամայն հավանական է, որ սահմանազատման գործընթացը կարող է շատ երկար ժամանակ ձգձգվել։

—Խաղաղ համաձայնագրի ստորագրումը կերկարաձգվի՞։

—Իմ կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը կկայանա մոտ ժամանակներում։ Հուսով եմ, որ չի կրկնվի այն իրավիճակը, ինչպես դա եղել է Խորհրդային Միության և Ճապոնիայի դեպքում, որոնց միջև առայսօր խաղաղ պայմանագիր չկա։

Կարծում եմ, որ Բաքվի և Երևանի դեպքում ամեն ինչ շատ ավելի արագ տեղի կունենա, Մոսկվան կմիջնորդի այդ բանակցություններին, և հավանական է, որ փաստաթղթի ստորագրումը կկայանա Ռուսաստանում։ Դրանում շահագրգռված են նաև ամենատարբեր քաղաքական ուժերը Բաքվում և Երևանում։ Ուստի խաղաղ պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։

—Կան արդյո՞ք Գյումրիում ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրս բերելու համար հիմքեր։

—Գյումրիից ռուսական 102-րդ ռազմակայանի դուրս բերման վերաբերյալ բոլոր հայտարարությունները սադրանք են։ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացի մեկնարկը նման բնույթի հայտարարթյունների առիթ չի հանդիսանում։ Ռազմակայանը ընդհանրապես ունի շատ ավելի մեծ ռազմավարական և աշխարհաքաղաքական ֆունկցիաներ։

Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանում կմնա ոչ միայն մինչև 2044 թվականը, այլ ավելի երկար։ Կարծում եմ, որ դա, այդ թվում նաև Հայաստանի շահեր օգտին է։ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրս բերման հետ կապված բոլոր խոսակցությունները ընդամենը հիմնազուրկ տեղեկատվական ցրումներ են։

—Կարծիք է շրջանառվում, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները կարող են բացասականորեն ազդել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի Դաշնության ապրանքաշրջանառության վրա։ Դա այդպե՞ս է։

—Ընդհակառակ։ Հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը, որը կարող է սահմանվել ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից՝ առավելագույն դրականորեն կազդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության վրա։ Մենք տեսնում ենք ռուսական շուկայի դեպի Հարավային Կովկաս և Թուրքիա ակտիվ վերակողմնորոշում։ Եվ հենց «երեք պլյուս երեք» հարթակը՝ ընդհանուր առմամաբ գլոբալ շուկայի վերաձևաչափավորման տարրերից մեկն է։ Վստահ եմ, որ մեզ մոտ աստիճանաբար կձևավորվեն արտադրանքի միասնական չափանիշներ։ Նույնիսկ Վրաստանում ապրանքի արտադրությունը կընթանա Եվրասիական չափանիշներով։

Ուստի ենթադրում եմ, որ մյուս երկրներում նույնպես այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։ Մյուս կողմից, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի ազատ առևտրի գոտի, հետևաբար ոչ մի պատժամիջոց մեր ապրանքաշրջանառությանը ընդհանրապես չի առնչվի, ընդհակառակը, մենք կտեսնենք երկու երկրների ապրանքներով հագեցված շուկաներ։ Այնպես որ, որքան շատ պատժամիջոցներ, այդքան լավ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մեր մերձակա դաշնակիցների համար, որոնց հետ մեր առևտուրը չի դադարում։

Caliber.Az
Դիտումներ: 274

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

211
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

85
19 Նոյեմբերի 2024 14:03
3

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

81
20 Նոյեմբերի 2024 16:59
4

Մի թել աշխարհից- մերկին՝ վերնաշապիկ «Հին աշխարհի հիստերիկները»

74
19 Նոյեմբերի 2024 15:37
5

Euronews-ը՝ COP29-ի մասին. Մոլորակի պաշտպանությունը փող է պահանջում ՏԵՍԱՆՅՈՒԹ

74
19 Նոյեմբերի 2024 18:37
6

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

74
19 Նոյեմբերի 2024 10:33
7

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

62
21 Նոյեմբերի 2024 19:07
8

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

57
20 Նոյեմբերի 2024 19:08
9

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

55
20 Նոյեմբերի 2024 12:25
10

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

55
21 Նոյեմբերի 2024 15:11
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading