Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն կթվայնացնեն հյուպատոսական ծառայությունները
19 Հունիսի 2023 12:49
Աբու Դաբիում տեղի են ունեցել Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) միջև առաջին հյուպատոսական խորհրդակցությունները։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Էմիլ Սաֆարովը, իսկ ԱՄԷ-ի պատվիրակությունը՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարություն Հյուպատոսական հարցերով փոխնախարարի օգնական Ֆեյսալ Լյութֆին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև հյուպատոսական ոլորտում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, այդ թվում՝ տվյալ ոլորտում նոր երկկողմ փաստաթղթի ստորագրումը և հյուպատոսական ծառայությունների թվայնացման հնարավորությունը։
Caliber.Az
Դիտումներ: 118