Սոցիում
A+
A-
ԱԻՆ. Ադրբեջանը պատրաստ է 40 փրկարար ուղարկել Իրանում որոնողափրկարարական գործողությանը մասնակցելու համար
20 Մայիսի 2024 12:36
Ադրբեջանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել անհապաղ աջակցություն ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի գլխավորած պատվիրակության ուղղաթիռի վթարային վայրէջքի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ 40 պրոֆեսիոնալ փրկարարներից բաղկացած խումբը՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ցանկացած պահի պատրաստ է 2 ուղղաթիռներով միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։
Caliber.Az
Դիտումներ: 114