Սոցիում
A+
A-
Ադրբեջանի ռազմական դատախազությունը հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ է գրանցել
24 Հունվարի 2026 09:22
2025 թվականին զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 21.3%-ով։
Caliber.Az-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի նախագահությամբ անցկացված՝ 2025 թվականի արդյունքներին և ապագա խնդիրներին նվիրված՝ ԱՀ ռազմական դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում:
Հանցագործությունների 99.7%-ը բացահայտվել է։
«2025 թվականին, ինչպես նախորդ տարիներին, ռազմական դատախազության մարմինների գործունեությունը հաջող է եղել և ուղղված է եղել՝ կարգապահության պահպանմանը, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելմանը, օրենքի ու կարգուկանոնի ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը», - նշվել է նիստում։
Caliber.Az
Դիտումներ: 11







