twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ամերիկացիները ԱՄՆ-ում և ամերիկացիները Ադրբեջանում` դրանք երկու մեծ տարբերություններ են Ֆարհադ Մամեդովի դատողությունները

07 Դեկտեմբերի 2023 14:18

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը՝ Տելեգրամի իր ալիքում մեկնաբանել է՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու։

«ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու կայացել է։ Նրա կողքին էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին։

ԱՄՆ-ի Կոնգրեսում հենց Օ’Բրայենի կողմից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունից, հատկապես «business as usual»-ից հետո, Վաշինգտոնի և Բաքվի միջև լարվածությունը բարձրացել է մինչև գագաթնակետը։ Ինչպես և սպասվում էր, Բաքուն արձագանքեց հայելային ձևով, ինչը տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը դրեց ոչ լավագույն վիճակում։

Պետքարտուղար Բլինկենի հեռախոսազրույցը նախագահ Իլհամ Ալիևի հետ նվազեցրեց լարվածության մակարդակը, և Բաքու ուղարկվեց ինքնին լարվածությունը հրահրողը։ Նշենք, որ Օ’Բրայենի այցը տարածաշրջանային չէ, այլ միայն Բաքու։ Այսինքն, սա ծրագրված ուղեւորություն չէ տարածաշրջան։ Օ’Բրայենը մեկնում էր Ռումինիա, բայց ժամանեց Բաքու՝ լիցքաթափվելու համար...

Այսպես ուրեմն... մենք ունենք Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումների մասին երկու մամուլի հաղորդագրություն։ Ուշադրություն է գրավել Ադրբեջանի պայմանը՝ ընդունել տարածաշրջանում նոր իրողությունը։ Այսինքն՝ իր պահանջներում կանգ առնել Ղարաբաղը ցանկացած ձևով հիշատակելու վրա, ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Պետդեպարտամենտն ինքն իրեն դրել է այնպիսի դրության մեջ, երբ խելագար կոնգրեսականների ու սենատորների առաջ ստիպված է ասել մի բան, իսկ Բաքվում՝ բոլորովին այլ բան։

Կլինի արդյո՞ք նոր նորմալացում։

Իհարկե, միայն Օ'Բրայենի այցով չեն լուծվի Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերություններում բոլոր թյուրիմացությունները։ Ամերիկացի քաղաքական գործիչներն ու դիվանագետներն այնքան սխալներ են թույլ տվել, որ հեշտ չի լինի ամեն ինչ կարգավորել։ Համոզված եմ, որ և չի ստացվի դա անել մոտ ապագայում։

Խելագար քաղաքական գործիչները, արմատական քրիստոնեականները և կոռումպացված պաշտոնյաները գործարկել են թափանիվը, որը չեն կարող կանգնեցնել գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Պետդեպարտամենտի։ Ամերիկյան դիվանագիտությունը արդեն բռնել է կործանարար ուղի՝ մատնանշելով զառանցական միտքը այն մասին, որ Կենտրոնական Ասիայից Թուրքիա տրանսպորտային զարկերակը չի կարող անցնել Իրանի միջով։ Օ’Բրայենի այս սադրիչ հայտարարությունը աննկատ չմնաց նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Իսկ այս մոտեցման ողջ անհեթեթությունը ցուցաբերվել էր Հայաստանում, որտեղ երեքշաբթի օրը կազմակերպվել էր Փաշինյանի՝ «Աշխարհի խաչմերուկ» թեմայով միջազգային համաժողովը, որտեղ որպես հիմնական զեկուցող է հանդես եկել Իրանի դեսպանը։ Չէ որ Իրավանի պլաններում Հյուսիս-Հարավը՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստանն է։ Այսինքն՝ Հայաստանում Իրանի մասնակցությունը նորմալ է ԱՄՆ-ի համար, իսկ մեզ մոտ՝ Ադրբեջանում, դա անթուլատրելի շքեղություն է...

Հիմա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գլխավորը՝ իրավիճակի ֆիքսելն է և ավելի վատ չդարձնելը... այսինքն՝ հարաբերություններում նոր նորմալություն ստեղծելը...

Շատ բան կախված կլինի հայ-ադրբեջանական ուղուց, ընդ որում երկկողմանի: Ակնկալել, որ մոտ հեռանկարում ԱՄՆ-ի միջնորդությունը կվերականգնվի՝ նպատակահարմանր չէ։ Իսկ դրա համար ի՞նչ է արել ԱՄՆ-ը։ Առայժմ ոչինչ։

Տեսնենք, թե ինչպիսի հայտարարություններից ու գործողություններից հետո ԱՄՆ-ը կցուցաեբերի իրականության ընկալումը։ Տարբերակներ կարող են լինել մի քանիսը. Հայաստանում քննիչների գործունեության պաշտոնական կրճատում, ԱՄՆ-ի նոր դեսպանի այցը Շուշա, հակաադրբեջանական նոր նախաձեռնության ընդունման ընթացակարգի սառեցում՝ ԱՄՆ-ի նախագահի մակարդակով։

Չարժե թուլանալ, քանի որ ամերիկացի դիվանագետները կվերադառնան ԱՄՆ, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան. ամերիկացի դիվանագետները ԱՄՆ-ում և Բաքվում՝ դրանք երկու մեծ տարբերություններ են»,- գրել է Ֆարհադ Մամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 97

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Թանկարժեք իրերին՝ այո, Զանգեզուրի միջանցքին՝ ո՞չ։ Ցխվեդիանիի մեկնաբանությունը

116
16 Սեպտեմբերի 2024 19:21
2

Մոսկվա - Լոնդոն - Վաշինգտոն. բաժանված աշխարհի լրտեսական խաղերտր Նոր Սառը պատերազմը թեժ փուլ է սահում

90
16 Սեպտեմբերի 2024 16:54
3

Երևանը, օգնելով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից, խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին

84
17 Սեպտեմբերի 2024 12:57
4

Տգեղ դիվանագիտություն Սեժուրնեն ժամանել է Երևան

66
17 Սեպտեմբերի 2024 18:33
5

«Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները» Այխան Հաջիզադեն՝ Զանգեզուրի միջանցքի մասին

61
17 Սեպտեմբերի 2024 15:44
6

ԲՆԽ. Նիդեռլանդները շարունակում է խեղդել Կարիբյան ավազանի վեց պետությունների ժողովուրդների ազատությունը

58
16 Սեպտեմբերի 2024 13:15
7

Առաջին դպրոցական զանգը օկուպացիայից ազատագրված Շուշայում

58
16 Սեպտեմբերի 2024 11:57
8

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

57
18 Սեպտեմբերի 2024 17:39
9

Մենք մասնակցելու ենք COP29-ին Էմինե Էրդողանի հետ միասին. Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահին

54
16 Սեպտեմբերի 2024 10:49
10

Շուշայում անցկացվում է Թուրքական աշխարհի հնագիտական ​​ինստիտուտների ասոցիացիայի 1-ին նիստը

54
16 Սեպտեմբերի 2024 16:20
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading