Ամերիկացի լրագրող. Ստոլտենբերգը ոչինչ չի անում Բաքվի շահերի դեմ
«Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ Մոսկվան պարզապես կարող է անտեսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։ Կրեմլը վաղուց է հասկացել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ամերիկացի լրագրող Մայքլ Վասյուրան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։
«Ադրբեջանը շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար, միգուցե Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից ինչ-որ հայտարարություն լինի, թե սարսափելի է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելել է մեր ազդեցության գոտի, բայց դա կլինի միայն խոսքեր և ուրիշ ոչինչ։ Մոսկվայի համար այնքան էլ կարևոր չէ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկավ Կովկաս, քանի որ ՆԱՏՕ-ն չունի լծակներ ազդելու կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վրա։
Ստոլտենբերգը կարող է խոսել էներգակիրների մատակարարման մասին ուկրաինական պատերազմի ֆոնին, պարզ է, որ Եվրոպայում գրեթե ոչ ոք Ռուսաստանից էներգիա ու ռեսուրսներ չի գնում պատժամիջոցների պատճառով։ Հետևաբար, Ադրբեջանը դարձել է Եվրոպա գազի շատ կարևոր մատակարար։ Սթոլթենբերգը ոչինչ չի ասում և չի անում որևէ բան, որը հակասի Բաքվի շահերին»,- ասել է փորձագետը։