Քաղաքականություն
A+
A-
ԱՄՆ պետքարտուղարություն. Պատրաստ ենք աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով առաջընթացի հասնելու համար
19 Օգոստոսի 2024 11:45
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կհամաձայնվեն և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա ձևաչափի և այս հարցում ամերիկյան կողմի դիրքորոշման վերաբերյալ հարցմանը։
«ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և պատվաբեր խաղաղության համաձայնագրի։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են պայմանավորվել և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել»,- ասվում է հաղորդագրությունում։
Caliber.Az
Դիտումներ: 58