Քաղաքականություն
A+
A-
Բայրամովն ու Կուլուբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները
09 Ապրիլի 2024 11:42
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի պաշտոնական էջին, քննարկումների ընթացքում շոշափվել են Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։
Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստման վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնացել են հետհակամարտային խաղաղության և վերականգնման ջանքերի վրա:
Caliber.Az
Դիտումներ: 173