Բայրամով. Ցնցված եմ Իրանի նախագահի մահվան լուրից
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում Ջեյհուն Բայրամովի հրապարակման մեջ ասվում է. «Խորապես ցնցված եմ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար, իմ սիրելի ընկեր Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի և այլ պաշտոնյաների մահվան լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին։ Ալլահ Ռեհմեթ էլեսին»:
İran İslam Respublikasının Prezidentinin, xarici işlər naziri, əziz dostum Hüseyn Əmir Abdullahiyanın və digər rəsmi şəxslərin həlak olması xəbəri məni dərindən sarsıtdı.
— Jeyhun Bayramov (@Bayramov_Jeyhun) May 20, 2024
Bu faciəvi qəzada həlak olanlara Allahdan rəhmət diləyir, dost İran xalqına dərin hüznlə başsağlığı verirəm.