Բաքուն և Թեհրանը՝ Իրանի տարածքով դեպի Նախչըվան երկաթուղու կառուցման վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրություն են ստորագրել ԼՈՒՍԱՆԿԱՐ
Արևելյան Զանգեզուրից մինչև Նախչըան Իրանի տարածքով նոր երկաթուղային գիծ կկառուցվի։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 6-ին Բաքվում՝ փոխվարչապետ, տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար, իրանական կողմից հանձնաժողովի համանախագահ Մեհրդադ Բազիրփաշի հանդիպման ժամանակ։
Կողմերը գոհունակություն են հայտնել՝ Զանգիլանի շրջանի Աղբենդ ավանում այսօր տեղի ունեցած հիմնարկեքի, համապատասխան շինարարական աշխատանքների մեկնարկի և նոր երկաթուղային գծերի ու կամուրջների կառուցման ծրագրերի քննարկման կապակցությամբ։
Երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են՝ տրանսպորտի ու կապի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ ու ջրային ռեսուրսների օգտագործման, երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։