twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բորել, դու սխալվում ես: Բաքուն ԵՄ-ին հիշեցրել է իր քաղաքականության առաջնահերթությունների մասին

07 Դեկտեմբերի 2023 13:04

Իր հայանպաստ դիրքորոշմամբ հայտնի, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հերթական անգամ իրեն թույլ է տվել թշնամական ելույթ Ադրբեջանի հասցեին։ Դեկտեմբերի 4-ին, Եվրոպական միության ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումում նա հայտարարել է, որ «վաղուց սառեցված հայ-ադրբեջանական հակամարտության ելքը որոշվել է ռազմական միջամտությամբ, որի հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում 150 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»:

Բորելը մատնանշել է նաև հակամարտությունները ուժային ճանապարհով լուծելու արգելքը։ «Մեր ապրած ժամանակների դժվարությունները պետք է մեզ մղեն շարունակել պաշտպանել մարդու իրավունքները ամբողջ աշխարհում: Որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք,- դաժան ուժային քաղաքականության վերադարձն է։ Գնալով ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի օգնությամբ։ Սա պետք է արգելվեր»,- ափսոսանք է հայտնել կատալոնացի պոպուլիստը:

Բաքվում իր հերթին անմիջապես արձագանքել են եվրոպացի գլխավոր դիվանագետի անընդունելի հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի անօրինական ներկայության հարցի նկատմամբ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անտարբերությունը գնահատել է՝ որպես բացահայտ կողմնակալություն մեր երկրի նկատմամբ և աջակցություն անջատողականությանը։

«ԵՄ-ին հայտնի է, որ այդ տարածքները լքած 15 000 հայերը եղել են Հայաստանի բանակի զինծառայողներ։ Դրանով հանդերձ, եթե հայկական կողմը հայտարարել է, որ տարածքը լքած հայերի թիվը կազմել է 100 հազար, ապա Բորելի կողմից հիշատակված 150 հազարը լուրջ թյուրիմացության տեղիք է տալիս։ Բորելի կողմից նման կեղծ հայտարարությունները խափանում են այդ ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունը», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Այսպիսով, ակնհայտ է, որ Բորելի կողմից հնչեցված թվերը հակասում են նույնիսկ բուն Հայաստանի պաշտոնական տվյալներին, որոնց նկատմամբ, բնականաբար, նույնպես վստահություն չկա՝ ով, ով, բայց մենք գիտենք, թե ինչպես են Երևանում սիրում մեղմ ասած, չափազանցեցնել։ Բայց, այնուամենայնիվ, Բորելին և Կոին հիշեցնենք, որ Երեւանում առհասարակ խոսում են տարածաշրջանը լքած 107 հազար հայերի մասին։ Բայց իր հայ բարեկամներին, կամ հովանավորներին հաճոյանալու եռանդում եվրոպացի քաղաքական գործիչը ակնհայտորեն չափից ավել է ջանք թափել: Այնուամենայնիվ, մենք չենք զարմանա, որ Բորելի թեթև ձեռքով հայկական քարոզչությունը այնուամենայնիվ կհաստատի նրա կողմից հնչեցված թիվը։ Այստեղ, ինչպես ասում են, միաձուլվելու են ԵՄ-ի և հայկական առասպելագործության երկակի ստանդարտները։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին։ Այդ նույն «մարդասեր» Եվրոպայում, որի արտաքին քաղաքական գործունեությունը այժմ ղեկավարում է Բորելը, գրեթե 30 տարի աչք են փակել Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության ցեղասպանության, Հայաստանի ագրեսիայի և նրա կողմից հարևան երկրի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի վրա, որի արդյունքում մեկ միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադիր վերաբնակ։ Մեկ միլիո՜ն։ Եվ բոլորը լռում էին։ Բայց հենց որ Ադրբեջանի տարածքում անօրինական բնակվող մի քանի տասնյակ հազար հայեր ինքնակամ տեղափոխվեցին Հայաստան, անմիջապես սկսեցին մեզ մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ։ Արդյոք սա Եվրոպայի, այո և ընդհանրապես հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտների բացահայտ դրսեւորում չէ։ Անկասկած՝ այո։ Հասկանալի է, որ Բրյուսելին, Վաշինգտոնին և Փարիզին հարմար էր Ադրբեջանի տարածքում «գորշ գոտու» պահպանումը։ Իսկ Ադրբեջանը, միայնակ լուծելով այս խնդիրը, փաստորեն ոչնչացրեց նրանց ծրագրերը։

Այստեղ հարկ է նշել, որ այսօր ելույթ ունենալով «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց։ Ձեռքբերումներ և դժվարություններ» թեմայով ֆորումին՝ նախագահ Ալիևը ուշադրությունից դուրս չի թողել Բորելի սադրանքները։

«Նույնիսկ հայերի ներկայացուցիչներն են խոստովանում, որ եվրոպացի փորձառու դիվանագետը սուտ է խոսում։ Նրանք պնդում են, որ Ղարաբաղը լքել է 100 հազար մարդ, այլ ոչ թե 150 հազար։Այսպիսով, եթե պարոն Բորելը շարունակի նույն ոգով, ապա մեկ ամիս հետո նա կարող է հայտարարել, որ լքել է 200 հազար մարտ։ Միգուցե պարոն Բորելը երազ է տեսնում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Սա ոչ թե պարզապես թվերի մանիպուլյացիա է. սա մեղադրանք է այն արարքների մեջ, որոնք մենք չենք կատարել»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ եվրոպական առաջնորդների թվում կան այնպիսի պոպուլիստներ, ինչպիսիք են Ժոզեպ Բորելը և Ռոբերտա Մեցոլան։

«Ես նախընտրում եմ միշտ բաց խոսել։ Ես բացարձակապես դժգոհ եմ Ադրբեջանի նկատմամբ նրանց քաղաքականությունից և վերաբերմունքից, քանի որ դա անարդար է և բոլորովին չի բխում Եվրամիության շահերից»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ դրանով հանդերձ հավելելով, որ Ադրբեջանը իր արտաքին քաղաքականության հայեցակարգում նպատակ չի դնում դառնալ Եվրամիության անդամ։

«Եվրոպական Միությունը հանդիսանում է մեր հիմնական առևտրային գործընկերը։ Մեր արտաքին առեւտրաշրջանառության մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական Միությանը։ Ադրբեջանը Եվրամիության ինը անդամների հետ ռազմավարական գործընկերության արձանագրություններ է ընդունել։ Իսկ սա կազմում է Եվրամիության մեկ երրորդը։ Սա վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ինչպես առանձին պետությունների, այնպես էլ կազմակերպության մակարդակով շատ լավ են։ Անձամբ ես և Ադրբեջանը միշտ աջակցել ենք Շառլ Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ջանքերին։ Նրա կողմից մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Բրյուսելում։ Այժմ մենք քննարկում ենք հնարավոր նոր հանդիպման մասին»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները հաստատել են, որ եվրոպական քաղաքականության կապակցությամբ Ադրբեջանի հիմնական առաջնահերթությունները մնում են անփոփոխ։ Այո, մենք պատրաստ ենք Եվրոպական Միության, Եվրահանձնաժողովի հետ շարունակել համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում, բայց չենք համակերպվի ԵՄ-ի երկակի ստանդարտների հետ և առավել եւս թույլ չենք տա, որ եվրահանձնակատարները խեղաթյուրեն իրականությունը և մեզ պայմաններ թելադրեն՝ Ադրբեջանի պետական քաղաքականության սկզբունքայնորեն կարևոր հարցերում։

Caliber.Az
Դիտումներ: 219

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

172
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

136
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

85
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

83
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

79
21 Դեկտեմբերի 2024 12:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading