Երևանի հրեշավոր կեղծիքը. հերթական դրվագ Հայաստանում մինչև հիմա հերոսացնում են ֆաշիստներին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել՝ Ռուսաստանի կողմից ներկայացված՝ «Նացիզմի, նեոնացիզմի հերոսացման և ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը նպաստող զբաղմունքի այլ ձևերի դեմ պայքարի» մասին բանաձևին։ Որպես նախագծի համահեղինակներն են հանդես եկել Բելառուսը և Թուրքմենստանը։ Փաստաթուղթը, որն ավանդաբար ներկայացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և ընդունվում 2005 թվականից՝ բաղկացած է 74 կետից։
Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 119 երկիր, դեմ են հանդես եկել 53-ը, ձեռնպահ՝ 10-ը։ Դեմ քվեարկողների թվում են՝ Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ճապոնիան։ Բանաձևի օգտին են արտահայտվել այդ թվում նաև Ադրբեջանը, Հայաստանը, Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սերբիան։ Եվ այստեղ անհրաժեշտ է անել մի շարք մեկնաբանություններ, որպեսզի ոչ մի շահարկումներ չլինեն այն թեմայով, թե ով և ինչու է աջակցել կամ չի աջակցել այդ բանաձեւին։
«1945 թվականին հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրները, որը կոչվում է Միավորված ազգեր, մեծ հաղթանակ տարան նացիզմի նկատմամբ։ Մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության ժամանակակից համակարգը դարձել է պետությունների պատասխանը նացիստների կողմից իրականացված ցեղասպանությանը, պատերազմական հանցագործություններին և մարդկության դեմ հանցագործություններին։ Իսկ Նյուրնբերգի տրիբունալի որոշումները իրավաբանորեն ամրագրեցին նացիզմի նկատմամբ Հաղթանակի ձեռքբերումները և մեկընդմիշտ պատասխանեցին հարցին այն մասին, թե ով է Երկրորդ համաշխարհային պատերազմում ներկայացրել բարու ուժերը, իսկ ով՝ չարի ուժերը: Դրանք անդրդվելի են և ենթակա չեն վերանայման»,- ասվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության Տելեգրամ ալիքում։
Հարցի նման դրվածքի հետ, անշուշտ, չի կարող չհամաձայնվել նաև Ադրբեջանը։ Չէ որ մեր հանրապետության ներդրումը նացիզմի դեմ տարած հաղթանակում շատ մեծ է։ Այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանից ռազմաճակատ է մոբիլիզացվել 640 հազար մարդ, որից ավելի քան 350 հազարը չի վերադարձել։ Հանրապետությունում ձևավորվել էին 77-րդ, 223-րդ, 271-րդ, 402-րդ և 416-րդ ադրբեջանական ազգային դիվիզիաներ։
Ադրբեջանական ԽՍՀ-ում արտադրվել է ավելի քան 130 տեսակի սպառազինություն և զինամթերք, որոնցից մեկը եղել է «Շպագին» ատրճանակ-գնդացիրը։ Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակիչների անձնական պաշարներից հավաքվել և պաշտպանության հիմնադրամին է փոխանցվել է 15 կգ ոսկի, 952 կգ արծաթ, 320 մլն ռուբլի, կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովը 25 հազար ռուբլի է ներդրել տանկային շարասյունների և ավիաէսկադրիլիայի ստեղծման հիմնադրամ, 30 հազար ռուբլին՝ Աղդամի շրջանից 90-ամյա Սաադաթ Նաջաֆ գըզին։
Պատերազմի տարիներին ադրբեջանցի նավթագործները արտադրել են երկրի վառելիքի մինչև 90%-ը։ Պատերազմի առաջին տարում առաքել են 23,5 մլն տոննա նավթ։ Ընդհանուր առմամբ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակահատվածում ռազմական կարիքների համար ուղարկվել է 75 մլն տոննա նավթ։ Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը միանգամայն հստակ մատնանշել է այս կետը. «Բաքվի նավթագործները ճակատին և երկրին տվեցին այնքան վառելիք, որքան հարկավոր էր մեր հայրենիքը պաշտպանելու, թշնամու դեմ արագ հաղթանակ տանելու համար»: Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի նախկին դեսպան Վասիլի Իստրատովը ընդգծել է. «Առանց Ադրբեջանի բնական պաշարների, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ չէր լինի»։
Այնպես որ, Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում առավել քան հասկանալի է։ Այդ թվում նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը՝ արդեն անկախություն ձեռք բերելուց հետո՝ դարձավ հայ ֆաշիստների հանցագործությունների զոհը։ Նրանք ադրբեջանական հողի վրա հսկայական քանակությամբ հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ։ Ընդ որում այդ հանցագործությունները խրախուսվել են Հայաստանի ղեկավարության կողմից, որի նախկին նախագահներից երկուսը եղել են ղարաբաղյան խունտայի անդամներ։ Եվ, ինչպես բոլորս հիշում ենք, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության» մասին ֆաշիստական ասույթի հեղինակը։ Իսկ Սերժ Սարգսյանը բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալի հետ հարցազրույցում փորձել է արդարացնել Խոջալուի ցեղասպանությունը։ Նա հայտարարել է, որ այս հանցագործությունը կատարվել է, որպեսզի ոչ ոք չկասկածի ադրբեջանական խաղաղ բնակչությանը սպանելու հայ զինյալների պատրաստակամության մեջ։
Այո և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նրանցից հեռու չգնաց, ինչպիսի խաղաղասեր հայտարարություններ էլ նա հինա անի՝ Ադրբեջանի հետ պատերազմում իր երկրի ջախջախիչ պարտությունից հետո։ Բավական է հիշել, որ Փաշինյանի հրամանով 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռային հարվածներ են հասցվել Գյանջային, Բարդային, Մինգեչևիրին, ինչի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին ադրբեջանցի ծերեր, կանայք և երեխաներ։
Այս ամենը հիշելով, զարմանքով ես տեսնում, թե ինչպես է Հայաստանը հիմա մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւի քվեարկմանը։ Մենք չէ որ շատ բան ենք հիշում, հիշում ենք, որ Հայաստանը անտեսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը Ղարաբաղի վերաբերյալ։ Եվ հիշում ենք նաև, որ Հայաստանում մինչև հիմա տեղի է ունենում ֆաշիզմի հերոսացում։ Այո, Գարեգին Նժդեհի՝ Հիտլերյան Գերմանիայի այդ հանցակցի հուշարձանները ոչ ոք և ոչ մի տեղ չեն հեռացրել հայկական քաղաքներից։ Առավել ևս, Հայաստանում կան նաև այն ահաբեկիչների հուշարձանները, ովքեր մասնակցել են Ադրբեջանի դեմ պատերազմին։ Բավական է հիշել թեկուզ Մոնթե Մելքոնյանին։ Այո և Ադրբեջանի ժամանակավոր օկուպացված տարածքներում, ինչպես գիտեք, կանգնեցվել են Մելքոնյանի և այլ պատերազմական հանցագործների հուշարձաններ, որոնց գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանց գործողություններից, ովքեր մարդկությանը ներքաշեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որի կարևորագույն դրվագն էր Հայրենական մեծ պատերազմը։ Ահա թե ինչու՝ «Նացիզմի, նեոնացիզմի հերոսացման և ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը նպաստող զբաղմունքի այլ ձևերի դեմ պայքարի» մասին բանաձևին Հայաստանի կողմ քվեարկությունը հրեշավոր կեղծիքի տեսք ունի։