Դեսպան Լեյլա Աբդուլաևան պատասխանել է Փարիզի քաղաքապետին
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան պատասխանել է՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի պնդումներին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Լեյլա Աբդուլաևայի՝ Անն Իդալգոյին ուղղված բաց նամակում ասվում է. «Փարիզի քաղաքապետը վերջերս ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածել Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ։ Որպես Ադրբեջանի դեսպան և քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ այս տեղեկությունը կեղծ է և գալիս է Կովկասում խաղաղություն չցանկացող աղբյուրներից։
Ճշմարտությունն ասելու համար պետք է առաջին հերթին ուրիշներին թշնամի չներկայացնել։ Մենք հասկանում ենք, որ 30 տարվա պատերազմի ընթացքում երկու սերունդ է մեծացել, և այս սերունդները կերակրվել են կեղծ լեգենդներով։ Սակայն Ադրբեջանը համաձայն է հայերի վերադարձին Ղարաբաղ։ Այն իրավունքները, որոնք ունեն մյուս համայնքները՝ հրեական և ռուսական, նույնպես կտրվեն հայերին»,- ընդգծել է դեսպանը։
❗️Lettre ouverte: Au lieu de ses arrangements avec la vérité, de réécrire les faits, comme @Anne_Hidalgo aime tant le faire, la perspective d’une paix durable exige qu’elle se hisse au niveau des enjeux au lieu de souffler sur les braises. ⬇️⬇️⬇️ pic.twitter.com/f00Aplj6vu
— Leyla Abdullayeva (@LAbdullayevaMFA) November 17, 2023