twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դիվանագիտություն նյարդերի հաշվին Համաձայնություն Բաքվի թիկունքու՞մ

05 0Հոկտեմբերի 2023 17:32

«ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ «լեռնային ղարաբաղի» ջախջախումից մի քանի օր առաջ գաղտնի բանակցություններ են անցկացրել։ Երեկ երեկոյան նման վերնագրով հոդված է հրապարակվել հայտնի «Politico» պարբերականում։

Քննարկումների ընթացքին ծանոթ ԵՄ-ից դիվանագետը «Politico»-ին հայտնել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և քննարկվել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համաձայնեցված ջանքերը, որպեսզի նա «դադարեցնի իննամսյա շրջափակումը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության ավտոշարասյան մուտքը»: Բանագնացի խոսքով, հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվել է նրան «թե ինչպես այդ սատանայական բեռնատարներին («Սպայկա» ընկերության-խմբ.) ստիպել շարժվել»։

Մինչ շարունակելը, նշեմ, որ տեղում լռված հայկական բեռնատարների նկատմամբ «սատանայական» սահմանումը կարող է վկայել հայկական հարցից արևմտյան ներկայացուցիչների որոշակի հոգնածության մասին։ Այնուամենայնիվ, որոշ արևմտյան երկրները համառորեն իրենց վրա են վերցնում «հավերժ տառապողների» ամենայն օգնության խաչը և երդվում են նրանց չթողնել ո՛չ վշտի, ո՛չ ուրախության մեջ: Եվ նույնիսկ իրենց խնամարկուների վարքագծի հետ կապված սեփական՝ դժվար քողարկվող գրգռվածությամբ հանդերձ իրենց մեջ ուժ են գտնում հանդես գալ «անիծյալ այլահավատների» դեմ։

Այսպես ուրեմն, Ստամբուլի հանդիպմանը ԱՄՆ-ը ներկայացնում էր Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, իսկ ԵՄ-ն ուղարկել է իր հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Իր հերթին Ռուսաստանը գործուղել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացման գծով արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ «Politico»-ի կողմից ներկայացված հայտարարության մեջ աղբյուրը նշել է. «Մենք կարևոր ենք համարում պահպանել հաղորդակցության ուղիները համապատասխան զրուցակիցների հետ, որպեսզի խուսափել թյուրիմացություններից»: Եվրոպացի պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը վերջին տարիների ընթացքում ձգտել է պահպանել կապի գծերը բազմաթիվ ճակատներում, այդ թվում նաև Խովաևի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:

Սակայն այս լուրը, անկասկած, երկակի հատակ ունի. բացի «Politico»-ի հոդվածի վերնագրում ներառված անմիջական թեմայից, այն բացահայտում է նաև այնպիսի թաքնված նրբերանգ, ինչպիսին է այն, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջազգային օրակարգի տարբեր թեմաներով երկխոսությունը շարունակվում է չնայած Ուկրաինայում կատաղի հակամարտությանը։

Եվ իրոք, Caliber.Az-ի հավաստի աղբյուրները ոչ միայն հաստատում են այդ հանդիպման փաստը, այլ նաև հայտնում են, որ նմանատիպ անջատողական հարթակներում քննարկում են նաև վրացական թեմատիկան։ Իսկ եթե հետևել նմանատիպ տրամաբանությանը՝ կարելի է կռահել, որ նման ձևաչափով քննարկումների հիմնական թեման այնուամենայնիվ հանդիսանում է ուկրաինական հակամարտությունը։ Դե, իսկ այն, որ հանդիպումը անցկացվել է ուկրաինական հարցում Ռուսաստանի և Արևմուտքի միջև միակ միջնորդ դարձած Թուրքիայում, միայն հաստատում է այս ենթադրությունը։ Եվ վերջապես, արդեն հիշատակված ադրբեջանական աղբյուրը հաստատել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինան։ Մասնավորապես, ամերիկյան և եվրոպական կողմերից Մոսկվային ուղարկվել է ազդանշան այն մասին, որ նրանք պատրաստ են զոհաբերել Ուկրաինան և դիմել բանակցությունների։ Թեև ֆորմալ առումով Ռուսաստանը չի հասել իր հայտարարած նպատակներին, սակայն իրականում հատկապես Ուկրաինան է այժմ գտնվում պարտվողական վիճակում, քանի որ կորցրել է իր տարածքների մի մասը։ Արեւմուտքը տեսնում է, որ Ռուսաստանը ոչ հաղթում է, ոչ էլ պարտվում, ցուցադրելով մինչև հյուծվելուն իր պատրաստակամությունը։ Ըստ երևույթին, Ուկրաինայի հովանավորներ հանդես եկող արևմտյան երկրների կառավարություններին նման հեռանկարը այդքան էլ չի ուրախացնում, ուստի նրանք ձգտում են գտնել ինչ-որ լուծում, որը կօգնի սառեցնել հակամարտությունը։ Պատահական չէ, որ արդեն մի քանի ամիս է, ինչ արեւմտյան լրատվամիջոցները հակաուկրաինական արշավ են ծավալում։ Իր դժվարություններից ուշադրությունը շեղելու համար Արևմուտքը օրակարգ է դնում Ուկրաինայում կոռուպցիայի թեման, որն իբր ծառայում է որպես Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման գրեթե հիմնական խոչընդոտը։ Մենք, իբր զենք ու փող ենք տալիս, բայց շատ բան մաս-մաս գողացվում է։ Տպավորություն է ստեղծվում, որ ձեռքերը լվանալու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Դրանով հանդերձ բոլորին լավ հայտնի է, որ Արևմուտքը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հակամարտությունը բռնկվի։

Նման ինչ որ բան ուզում էին անել նաև Հարավային Կովկասում, այսինքն ածուխ նետել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որպեսզի այն բոցավառվի նոր թափով։ Իսկ սա նշանակում է, որ ավելի հեշտ կլինի ճնշում գործադրել Ռուսաստանի և, չմոռանանք, նույն Թուրքիայի վրա։

Սկզբունքորեն, Ռուսաստանի հետ Արեւմուտքի շփումները հասկանալի են։ Պատերազմը պատերազմով, բայց հարկավոր կապերը անհրաժեշտ է պահապանել։ Չէ որ չպետք է, իսկապես, վառել բոլոր կամուրջները։ Ուժային կենտրոնների միջև դավաճանության տարրերը այս կամ այն մասշտաբով միշտ առկա են, և դա չպետք է զարմանալի լինի: Ադրբեջանին հակադրվելու դեպքում Արևմուտքը հոժարակամ գլուխ կհաներ առանց Ռուսաստանի, սակայն շահերի և հակասությունների հավասարակշռության վրա խաղացող Բաքվի փայլուն քաղաքականության պատճառով ստիպված եղավ Մոսկվային համոզել իր հետ մի լծվածքում խաղալ մեր երկրի դեմ։

Հարկ է նշել, որ հոդվածը անհրաժեշտ արձագանք է առաջացրել։ Այսօրվա ճեպազրույցում ռուս լրագրողները այն մեկնաբանելու խնդրանքով դիմել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

Զախարովան հայտարարել է հետևյալը. «Ինչ վերաբերում է գաղտնի (բանակցություններին), ես չգիտեմ։ Մեզ դիմել են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն... Խնդրեցին, որ հանդիպումներ անցկացնենք, ինչ-որ շփումներ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ։ Այսքանը: Եվ եթե այժմ արևմտյան լրատվամիջոցներում այս հանդիպման պատմությունը խաղարկվելու է որպես սադրիչ, նշանակում է, որ այդպիսին և եղել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նպատակը՝ ստեղծել հերթական սադրանք։ Դրանում գաղտնի ոչ մի բան չի եղել, դա եղել է կարծիքների սովորական փոխանակում։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, մենք կհետևենք, թե հիմա Արևմուտքը ինչպես կներկայացնի այս ամենը։ Այստեղից պարզ կլինեն սկզբնական նպատակները»։

Հետաքրքիր է, Զախարովան իրերի ինչպիսի՞ դասավորությամբ է հասկանում սադրիչությունը։ Դժվար թե նա նկատի ունենա Արևմուտքի հետ շփման գծի գոյության փաստը։ Ընդհակառակը, Մոսկվայի համար ձեռնատու է նման արտահոսքը, քանի որ դա ցույց է տալիս, որ Արևմուտքը նրա հետ հաշվի է նստում, լինի դա ուկրաինական, կամ որևէ այլ ուղու վրա։ Եթե ուշադրություն դարձնենք, որ «Politico»-ի հոդվածում մեր երկիրն է հնարավոր սադրանքի միակ ակնհայտ հասցեատերը, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանում թաքնված է Բաքվի հետ հարաբերությունները սրելու դժկամություն և Արևմուտքի հետ միասին նրա դեմ խաղալու ինչ որ ձգտումներից ամեն կերպ հրաժարվելը։

Ի դեպ, հոդվածում ոչինչ չկա այն մասին, թե կողմերը արդյոք եկել են համաձայնության, թե ոչ։ Ընդ որում, մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե համաձայնվել են, թե ոչ, այլ նաև այն, որ նման համաձայնությունը այնքան էլ անհավանական չէ։

Սա նրա վկայությունն է, թե Բաքուն ինչպիսի բարդ պայմաններում է ստիպված անցկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Եվ այս ֆոնին, միանշանակ հիացմունք է առաջացնում այն հմտությունը, որով երկրի ղեկավարությունը վերջին երեք տարիների ընթացքում հետամուտ է լինում ադրբեջանական տարածքների վերադարձին և ինտեգրմանը։ Իր հերթին հասկանալի է, որ այս երեք տարիները դարձել են՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ոլորտներում երկար տարիների տիտանական պատրաստության արդյունքը։

Ադրբեջանը իր վստահ ու կամային քաղաքականությամբ տապալեց իր չարագործների բոլոր նենգ ծրագրերը։ Այս ամռանը մենք մեր երկրի վրա հավաքական Արեւմուտքի աննախադեպ ճնշման ականատեսը եղանք։ Այս ճնշումը այսօր ևս շարունակվում է. հակաահաբեկչական միջոցառումների հաջող իրականացումից հետո միջազգային բարձր հարթակներից մեզ փորձում են մեղադրել «էթնիկ զտումների» մեջ։ Արևմտյան որոշ տերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի դիրքորոշումը այնքան կողմնակալ և թշնամական է Բաքվի նկատմամբ, որ նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Եվ սա նույնպես տեղում հաջողված քաղաքականության արդյունքն է։ Հիմա, որպեսզի մեզ հետ զրուցել, բարեհաճեք ուղարկել կոռեկտ հրավեր։ Իսկ մենք խաղաղ կսպասենք: Անհայտ է, թե հիմա դա ում է ավելի շատ հարկավոր։

Caliber.Az
Դիտումներ: 276

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանում նշվում է Ազգային վերածննդի օրը

71
17 Նոյեմբերի 2024 21:18
2

Ածխածնի արտանետումների ավելացման համար հատուկ պատասխանատվություն են կրում հենց զարգացած երկրները. Հաջիև

67
18 Նոյեմբերի 2024 09:21
3

Ինչո՞ւ Հերցոգը չժամանեց Բաքու Caliber.Az-ը բացահայտում է պատճառը / ԲԱՑԱՌԻԿ

56
18 Նոյեմբերի 2024 09:12
4

Ստամբուլում թուրք-ադրբեջանական եղբայրության ֆորում է անցկացվել

54
16 Նոյեմբերի 2024 11:27
5

Գրետա Թունբերգի մկնային իրարանցումը Էկոլոգիայից մինչև քարոզչություն

53
18 Նոյեմբերի 2024 16:50
6

Հայաֆիլ Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանը

43
18 Նոյեմբերի 2024 10:56
7

The Telegraph-ը նշում է Բաքվի աճող ժողովրդականությունը եվրոպացի զբոսաշրջիկների շրջանում

40
18 Նոյեմբերի 2024 09:42
8

Փարիզը չարժե պատարագի Ապացուցված է ժամանակով

37
18 Նոյեմբերի 2024 18:43
9

Գաֆարովան՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում օրենսդրության բարելավման անհրաժեշտության մասին

36
16 Նոյեմբերի 2024 15:40
10

Բաբաև. Ադրբեջանն այս շաբաթ կներկայացնի BTR զեկույցը

33
18 Նոյեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading