twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Եթե խոսենք ինչ որ հալածանքների մասին, ապա ես դա ինձ վրա ավելի շատ եմ զգացել ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանում» Անկեղծ զրույց՝ Գագիկ Օհանջանյանի հետ

11 Փետրվարի 2022 15:53

Caliber.Az-ի հարցազրույցը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, գրող, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Գագիկ Օհանջանյանի հետ։

Խմբագրության կողմից. Գագիկ Սերգեյի Օհանջանյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի ԽՍՄ-ի նախկին ԼՂԻՄ-ում (Այժմ Ադրբեջանի Ղարաբաղի մարզ)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է (1987)։ 2015 թվականի նոյեմբերից Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի (ՌԲԱ) պրոֆեսոր։

—Գագիկ Սերգեևիչ, ինչ եք կարծում, Ղարաբաղի Հայաստանի վերահսկողության տակ գտնվելու տարիները՝ գոնե մի քիչ երջանկություն և բարոյական բավարարվածություն բերե՞լ են հասարակ հայերին։

—Իհարկե, շատ հեշտ է միանշանակ պատասխանել, որ անձամբ իրենց վերահսկողության տակ Ղարաբաղի գտնվելը հարատև երջանկություն չի բերել հասարակ հայերին։ Առավել ևս, բարոյական բավարարվածություն նույնպես։ Մենք ընդհանրապես շատ արագ ենք դավաճանում մեր նախնիների մոռացության տված իմաստությանը՝ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի։ Հազիվ թե դա կարող է վկայել այսպես կոչված ազգային էլիտայի իմաստության, էլ չասած նրա ռազմավարական մտածելակերպի մասին։ Եվ դժվար թե այս ամենը կկարողանար նպաստել Ղարաբաղում նրա գոնե ինչ որ էական աճին, որի վկայությունն է հանդիսանում այն, որ այսպես կոչված «անկախության» 30 տարիների ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ ազգագրական զգալի աճ։

Այո, իհարկե մարդիկ իրենց սփոփում էին, որ վերջապես եկել է այդ «ազատությունը և անկախությունը» (չակերտները՝ խմբ.), որոնք անկասկած պետք է ապահովեն արդարություն և մարդկային արժանապատվության պաշտպանություն։ Իհարկե հայրենասիրական պոռթկումներ կային։ Սակայն տարիները գնում էին և մարդկանց կյանքի էական փոփոխություններ այդպես էլ տեղի չունեցան։ Տարիների հետ, ավելի շատ էին ակնհայտ դառնում կյանքի իրական խնդիրները՝ հասարակության բևեռացումը և շերտավորումը, ինչպես ասվում է տեղական մակարդակի նորահարուստների և օլիգարխների ի հայտ գալը։ Աճեց քաղաքական կուսակցությունների թիվը, որոնցից յուրաքանչյուրի հիմնադիր ղեկավարները նախընտրական քարոզարշավների ընթացքում բառացիորեն «երդվում էին», որ անկասկած կերջանկանացնեն բոլորին և ամեն ինչ։ Իսկ այդ կուսակցությունների կողմնակիցները տարիներով ստիպված էին լինում ավելի շատ միմյանց ատել և հանդուրժել։ Եվ դրանով հանդերձ, բուն Հայաստանում, որի հետ ղարաբաղյան հայերը պայծառ ապագայի հույսեր էին կապում, իրավիճակը բոլորովին լավ չէր կազմավորվում։

Իհարկե, իշխանական վերնախավը գտնում էր տարբեր բնույթի բացատրություններ, որոնք կարելի էր վերաբերել օբյեկտիվության կարգին։ Սակայն փաստը մնում է այն, որ Ղարաբաղը այդ տարիների ընթացքում դարձավ բացարձակապես դոտացիոն, ոմանք պնդում էին, որ նույնիսկ 70%-ով։

Ղարաբաղի «իշխող վերնախավը» (փակագծերը՝ խմբ.) այս ողջ այլանդակությունը՝ տնտեսական և այլ զարգացման մակարդակի լճացումը, հարուստների և աղքատների միջև տարբերության խորացումը, նոր աշխատատեղերի բացակայությունը, ուսուցիչների, բժիշկների ցածր աշխատավարձերը, չնչին թոշակները բացատրում էր նրանով, որ նման քանակության տարածքների առկայությունը չէր կարողանա էականորեն ազդել հասարակ ժողովրդի կենսամակարդակի վրա և այլն։ Եվ այդ արդարացումները հնչում էին ինչպես նրանց էր ձեռնատու՝ շրջափակման, թշնամական շրջապատման, անդադար ռազմական դրության առկայությամբ, «բանակի» (չակերտները-խմբ.) հագեցման և պահպանման հետ կապված մեծ ծախսերով, միայն թե ոչ այսպես կոչված «ղարաբաղյան շարժման» հայր հիմնադիրների և հետագա «իշխող վերնախավի» մոտ գոնե որևէ ռազմավարական մտածելակերպի բացակայության պատճառով։

—Կարելի էր արդյո՞ք խուսափել Երկրորդ ղարաբաղյան պատերազմից և այդ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ Նույնիսկ եթե եղել է նման այլընտրանք, ապա ի՞նչն է բարդացրել այդ գործընթացը։

Հայ և ադրբեջանական ժողովուրդներին դժվար է մեղադրել անխղճության մեջ, թերևս հենց դրանում է կայանում այսպես կոչված ղարաբաղյան խնդրի հիմնական դժբախտությունը։

Ըստ ինձ, միամտություն է ենթադրել, որ այն, ինչ մենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նկատում ենք այդ տարածաշրջանում, երբ սկզբից հաղթել է մի կողմը, իսկ հետո՝ մյուսը, որ դա պատերազմ է, շատ պատերազմներ։ Ոչ, դրանք պատերազմներ չեն՝ Առաջին ղարաբաղյան, Երկրորդ ղարաբաղյան և այլն՝ դրանք մարտեր են։ Եվ պատերազմները նման դեպքերում կարող են լինել ոչ միայն երեսուն, հարյուր ամյա, այլև ավելի։ Վերջին դաժան մարտերի հետևանքով, որը տևեց 44 օր, տարբեր գնահատումներով երկու կողմերից սպանվել է 7 հազարից ոչ պակաս մարդ։ Հիմնականում երիտասարդներ, որոնք կազմում են, ինչպես ասվում է, ազգի գենոֆոնդը։ Եվ միայն աստծուն է հայտնի, թե որքան էլի կզոհվեին, եթե Ռուսաստանի նախագահին չհաջողվեր դադարեցնել այդ եղբայրասպան սպանդը։ Իհարկե, համոզմունքների հետ մեկտեղ, մարտական գործողությունների դադարեցման կարևոր փաստարկ է դարձել նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների օպերատիվ հայտնվելը։ Կարելի է, անշուշտ երկար ժամանակ խոսել հարուրամյա պատմության կրկնության մասին։ Այն մասին, որ հարյուր տարի առաջ էլ, երբ փլուզվեց Ռուսական կայսրությունը, ճիշտ այդպես ծայրամասը ընդգրկված էր դաժան առճակատման մեջ, ինչպես ազգային, այնպես էլ գաղափարախոսական հողի վրա։ Այսօր վերջինս բացակայում է, բայց առճակատումները պակաս դաժան չեն դառնում։ Դարերով կողք կողքի ապրած ժողովուրդները պետք է շարունակեն այդպես ապրել, անկախ նրանց համատեղ գոյատևման ձևից։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, այս հասարակ ճշմարտությունը չեն հասկանում բոլորը։ Իհարկե, այս բոլոր ապակառուցողական գործընթացներում քիչ դեր չեն խաղում նաև որոշակի արտաքին գործոնները։

Ես չեմ կասկածում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հայերին ու ադրբեջանցիներին թույլ կտա նորից հիշել, որ նրանք կարող են ապրել և աշխատել կողք կողքի, կառուցել իրենց բարերար ապագան։

—Այժմ կողմերը դանդաղ, դժվարությամբ, բայց այնուամենայնիվ շարժվում են դեպի խաղաղություն։ Բաքուն, օրինակ, առաջարկում է խաղաղ պայմանագիր։ Հայաստանը դրան վերաբերվում է զգուշավորությամբ։ Ձեր կարծիքով, կողմերը էլ ինչպի՞սի քայլեր պետք է ձեռնարկեն։

—Ի տարբերություն ադրբեջանականի, հայ հասարակությունը այսօր շատ հեռու է միատարր լինելուց։ Որոշումներ ընդունելու դեպքում Նիկոլ Փաշինյանի ինքնուրույնության մասին խոսելը, առնվազը միամտություն է։ Ես ապացույցներ չունեմ, ուստի կարող եմ ենթադրել, որ մարտական գործողությունների ժամանակ ճակատներում իրավիճակների մասին հեռահար զեկույց է ընթացել Երևանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեսպանատների համապատասխան ծառայությունների հետ։ Փաստորեն ոչիչ չի խանգարել, որպեսզի դրանով զբաղվեր Փաշինյանի տիկինը, որը հակառակ բոլոր կանոնադրությունների և ռազմական հրահանգների, ամենապատասխանատու պահերին գտնվել է ռազմական շտաբում և գործնականորեն վերահսկել է ռազմական գործողությունները։ Կարելի է բերել այս անհեթեթության բացատրման համար շատ, եթե կարելի է ասել զվարճալի բացատրություններ։ Փաշինյանը խամաճիկ է։ Հետևաբար, նման հարցերին պատասխանելու դեպքում կարևոր է ոչ թե հասկանալ, թե ինչ է ուզում Փաշինյանը, այլ ինչպիսի՞ն են նրա տերերի հետագա պլանները։

Միամտություն կլինի ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ունեցել է՝ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցնլու սկզբնական նպատակ։ Բավական է միայն մտածել, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը այսօր անում է, եղել է պլանավորվա՞ծ, թե՞ կազմավորված իրավիճակի էքսպրոմտ է։ Եթե դա էքսպրոմտ է, ապա ինչպես է ստացվում, որ Թուրքիայի հետ բանակցողը դարձել է ոմն Ռուբինյան, ով երկու տարի ստաժիրովկա է անցել Թուրքիայում, տիրապետում է թուրքերեն լեզվին։ Եթե ամեն ինչ ի սկզբանե պլանավորված էր, ապա ու՞մ էր պետք երկու կողմերից այդքան քանակությամբ սպանվածներով 44-օրյա մարտերի այդ ողբերգությունը։ Միթե հայ հասարակությունը կրկին կընտրեր Փաշինյանին, եթե նա ի սկզբանե խոսեր Թուրքիայի հետ առանց նախադրյալների տնտեսական կապերի մասին, այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան։ Այդ դեպքում ում էր պետք «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»-ով այդ կատակերգությունը։ Համաձայնեք, կարծես թե ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ասում են՝ ծայրերը չեն համընկնում։

—Դուք, որպես Ղարաբաղում ծնված և կյանքի որոշակի ժամանակահատվածը այնտեղ անցկացրած մարդ՝ ենթարկվե՞լ եք ադրբեջանցիների կողմից հալածանքների, ինչպես այդ մասին հայկական քարոզչությունը բղավում էր հակամարտության բոլոր տարիներին։ Անկեղծ ասեք, նման դեպքեր եղե՞լ են։

—- Եթե ինձ այս հարցը տային 90-ական թվականներին, մտքի վրա հույզերի տարածման մոլեգնող մանևրների տարիներին, երբ ես երիտասարդ էի և, ինչպես ասում են՝ հիմար, իհարկե կգտնեի ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կողմից հայերի հալածանքների բազմաթիվ օրինակներ։ Բայց այսօր ես դա չեմ կարող ինձ թույլ տալ։ Այսօր, առանց որևէ չափազանցության, կարող եմ խոստովանել, որ իմ սերնդին բախտ է վիճակվել ապրել և ականատես լինել մարդկության պատմության ամենաարդար հասարակության կառուցմանը։ Եվ դա չնայած նրան, որ դրա հիմքերը խիստ ձևափոխվել էին ԽՍՀՄ-ում իշխանության եկած նեոտրոցկիստների հետ։ Թերևս չարժե մանրամասնել պատմական վայրիվերումները, որոնք տեղի են ունեցել այն պետությունում, որտեղ հայերն ու ադրբեջանցիները երկու հարյուրից ավել ժողովուրդների հետ միասին ապրել և ստեղծագործել են եղբայրների ու լավ ընկերների պես։ Հազիվ թե ԽՍՀՄ-ում հնարավոր լիներ ընդունել այն միտքը, որ այս կամ այն ժողովրդի որևէ ներկայացուցիչ կարող է ուրախանալ այս կամ այն ժողովրդի վշտով և դժբախտությամբ, և հակառակը՝ չուրախանալ փոխադարձ հաջողություններով ու ձեռքբերումներով:

Իհարկե, ցանկացած հասարակությունում բոլոր ժամանակներում տարբեր մարդկանց միջև լինում են թյուրիմացություններ, բախումներ և ավելի լուրջ տարաձայնություններ։ Սակայն մեծ մոլորություն կլիներ այս ամենը համադրել էթնիկական գործոնի գերակայության հետ։ Ինչ վերաբերում է համամիութենական և, ինչպես այսօր ընդունված է ասել՝ տարածաշրջանային մակարդակով էթնիկական և ազգային հատկանիշներով ինչ որ խտրականություններին և հալածանքներին, օրենքներին և այլ ակտերին, ապա նման բաների մասին խոսելը կլիներ մեծ անարդարություն։ Այլ բան է, որ ԽՍՀՄ-ի գոյության ողջ ժամանակաշրջանում գնացել է՝ խորհրդային մարդկանց հնարավորությունների և ունակությունների, այդ թվում նաև էթնիկական ու ազգային առանձնահատկությունների առավելագույն օգտագործման ճանապարհների փնտրում։ Միայն բացառությամբ նրան, ինչ վերաբերվել է կրոնին և դավանանքին։

Իհարկե ես կարող եմ հիշել, 9-րդ դասարանում սովորելու ժամանակ, Թովուզ քաղաքում ֆուտբոլ միջշրջանային մրցույթում՝ տեղի թիմի հետ խաղալու ժամանակ՝ հակառակորդի կողմից ստացա ոտքի ուժեղ հարված, նա հայ չէր։ Բայց ավելի շատ կարոտով եմ հիշում դա։

Բայց իմ կյանքի ճշմարտությունը կայանում է նաև նրանում, որ 1983 թվականի նոյեմբերին՝ Բարդա քաղաքում իմ հարսանիքին «Ղարաբաղստրոյ» ավանում անցյալ դարի 50-ական թվականներից արժանավույն ապրած Գավրուշի ընտանիքի ուրախությունը կիսել է գրեթե ամբողջ քաղաքը։ Եվ մեծամասնությունը, ակնհայտ է, հայեր չէին։ Այդ ժամանակ այդ գործոնը ընդհանրապես նշանակություն չուներ, ով ինչ ազգանուն ունենալու իմաստով։ Եվ, իհարկե մտքովս չի կարող անցնել, որ այն բազմաթիվ նվերները, որոնք բոլորովին էլ էժան չէին խորհրդային չափերով, հարյուրավոր գրամներով ոսկուց թանկարժեք իրերը, և այդ մարդկանց կողմից մեզ, երիտասարդներիս բարի երթի խոսքերը անկեղծ ու սրտանց չեն եղել։ Իսկ համընդհանուր զվարճանքի ու տարբեր մեղեդիների ու երգերի, հատկապես սիրելի «Միմինո» ֆիլմի երաժշտության տակ պարելու մասին ընդհանրապես կարելի է երկար խոսել...

Իսկ դրանից շատ ժամանակ առաջ, երբ դպոցական էի, հիշում եմ, որ մեզ մոտ շատ հաճախ հյուր էր գալիս Իդայաթ քեռին Իսկ դրանից շատ առաջ, երբ դպրոցական էի, հիշում եմ, թե որքան հաճախ էին Նարեշթար գյուղից քեռի Հիդայաթն ու նրա ընտանիքը այցելում մեզ՝ իրենց իսկ արտադրության պարտադիր ուտեստներով, հատկապես դմակավոր ոչխարի պանիրով։ Հյուրի հետ ծնողներս երկար զրույցներ էին անցկացնում ամենատարբեր թեմաների շուրջ։ Բայց ես չեմ հիշում, որ մեր տանը խոսակցություն լիներ այն մասին, որ ինչ որ մեկը հայ է, մյուսը՝ ոչ, և որ որևէ մեկը ճնշում է մյուսին։ Եվ մենք լսում էինք նույն երաժշտությունը, որը բոլորիս նույն չափով էր դուր գալիս։

Էլ չասեմ, կոլխոզի պանրագործության վարպետ քեռի Էդիկի բազմաթիվ ադրբեջանցի «դոստերի» հետ հանդիպումների մասին, ով ամռանը աշխատում էր ալպիական մարգագետիններով Մուրովդաղի լանջին, որտեղ ամռանը կոլտնտեսային անասուններ էին արածացնում։ Այնտեղ մենք ուրախությամբ անցկացնում էինք մեր դպրոցական տարիների բոլոր արձակուրդները՝ տատիկի, քեռու և բազմաթիվ ազնվաբարո աշխատավորների, ինչպես ընդունված է ասել՝ տարբեր ազգություններով գյուղի հստակ խնամքի ներքո։ Ի դեպ այնտեղ էլ ես սովորեցի ադրբեջաներեն լեզվով հաղորդակցվելը, ձիերի վրա գրեթե ջիգիթություն անելը և շատ այլ բաներ։ Բայց ամենագլխավորը, ինձ մոտ մնացել են ամենապայծառ հիշողություններ՝ շիտակ ու ազնվաբարո մարդկանց հետ շփումների այդ ճշմարիտ երջանիկ օրերի մասին, ովքեր գիտեին, որ նախքան հայ, ադրբեջանցի, կամ որևէ մեկ լինելը՝ պետք է պարզապես մարդ լիմել։ Իհարկե այս ամենը ես արդեն գիտակցեցի և հասկացա շատ ավելի ուշ, երբ այդ օրերից, ինչպես ասվում է, ոչ մի հետք չէր մնացել։ Միայն հաճելի ու պայծառ հիշողություններ։

Ուշ խորհրդային բյուրոկրատիայի և ընդհանրապես համակարգի ողջ արատավորությամբ, մեծ սխալ կլիներ խոսել շրջանների, քաղաքների և գյուղերի ծրագրված խտրականության ծրագրի մասին՝ կախված նրանց բնակիչների ազգությունից, ԽՍՀՄ-ում, Ադրբեջանական ԽՍՀ-ում, դա մեծ սխալ կլիներ: Այո, սա մի ամբողջ թեմա է մեծ ուսումնասիրության համար, որը բոլորովին այլ պատմություն է…

Ես՝ որպես մարդ, ով ապրելու փորձ ուներ և՛ Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ում, և՛ Հայկական ԽՍՀ-ում, և՛ նախկին ԽՍՀՄ դարաշրջանի Մոսկվա քաղաքում, կարող եմ միանշանակորեն վկայել, որ այս առումով ամենուր գործնականում եղել է նույն համակարգը, նույն միասնական սկզբունքը: Թերևս, եթե խոսենք որևէ տեսակի ճնշումների մասին, ապա ես դա ավելի շատ ինքս եմ ապրել ՀԽՍՀ-ում։ Ուստի, իհարկե, առնվազն հիմարություն է սա կապել ազգային հարցի հետ։

Մի խոսքով, ԽՍՀՄ-ում ոչ պաշտոնյաները, ոչ հանցագործները, ոչ մակաբույծներն ու խուլիգանները ազգություն չունեին։

Caliber.Az
Դիտումներ: 409

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևն ու Միրզիյոևը մասնակցել են Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը տեսակապի միջոցով

131
13 Նոյեմբերի 2024 16:13
2

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

114
13 Նոյեմբերի 2024 11:30
3

Ալիեւը կոչ է արել զարգացած երկրներին՝ օգնել փոքր կղզի պետություններին

109
13 Նոյեմբերի 2024 14:03
4

Բաքվի տրիումֆը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

102
13 Նոյեմբերի 2024 15:05
5

Լեմկինի հարազատները կռվի են ելել հայամետ կազմակերպության դեմ

92
15 Նոյեմբերի 2024 10:43
6

Տհաս խաղեր Շվաբեն նորից ձայն է հանել

90
13 Նոյեմբերի 2024 13:20
7

«Դուք փորձեցիք խաթարել վստահությունը СОР-ի գործընթացի նկատմամբ, բայց բոլոր փորձերը ձախողվեցին» Հաջիևը կոշտ է պատասխանել Բորելին

84
14 Նոյեմբերի 2024 21:59
8

Վերա Աղասյանի մահը Խանքենդիում. հայ հարազատները «սգում» են, բայց նրան չեն տանում Մանրամասները՝ Caliber.Az-ում

81
15 Նոյեմբերի 2024 17:39
9

COP29 և ՄՈՐԱԳ. հայացք Ադրբեջանի նախաձեռնությունների պրիզմայով Թեյմուր Աթաևի մտորումները

66
14 Նոյեմբերի 2024 21:54
10

Ռուսաստանցի փորձագետը՝ COP29-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու մասին

59
14 Նոյեմբերի 2024 10:34
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading