ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը հանդիպել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի և բնապահպանության և բնական պաշարների նախարար, COP29-ի նախագահ Մուխտար Բաբաևի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵՀ ներկայացուցիչը:
«Ադրբեջանի էկոնոմիկայի, բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ քննարկեցինք կանաչ էներգետիկան, համակարգումը, ականազերծումը, COP29-ը և շատ ավելին: Սերտ համագործակցությունը հիմք է հանդիսանում ԵՄ-Ադրբեջան առաջնահերթությունների իրականացման համար»,- գրել է եվրոպացի պաշտոնյան։
Հանդիպումների ընթացքում նաև մտքեր են փոխանակվել «խաղաղության գործընթացի և մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք կարևոր են գործարար միջավայրի համար»։
Discussed green energy, connectivity, demining, #COP29 & more with Ministers of Economy, Ecology, Transport of #Azerbaijan.
— Gert Jan Koopman (@GertJanEU) May 3, 2024
Strong cooperation is 🔑 to deliver on these 🇪🇺🇦🇿 priorities.
We also discussed the peace process & human rights - important for the business environment! pic.twitter.com/ykRxTkgm59