Տարածաշրջան
A+
A-
Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպմանը
27 Հունիսի 2024 11:54
Երևանը դեռևս չի կողմնորոշվել՝ Թուրքիայում կայանալիք ԱԳն ղեկավարների «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հետ կապված։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, նման եզրակացության կարելի է հանգել՝ դատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանից հայկական ԶԼՄ-ների գրավոր հարցմանը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հերթական հանդիպումը մոտ ժամանակներում տեղի կունենա Թուրքիայում։
«Եթե լինեն կոնկրետ պայմանավորվածություններ «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ապա հանրությունը կտեղեկացվի»,- նշել են Հայաստանի ԱԳՆ-ում։
Caliber.Az
Դիտումներ: 125