Տարածաշրջան
A+
A-
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կքննարկի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
25 Հունիսի 2024 11:07
Ազգային անվտանգության խորհուրդը (MGK) այս տարի չորրորդ անգամ նիստ կանցկացնի հագեցած օրակարգով՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, հանդիպման առաջնահերթ օրակարգն է՝ Թուրքիայի անդրսահմանային հակաահաբեկչական գործողությունները, Սիրիայի հետ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Քննարկվելու են նաև Հունաստանի հետ հարաբերությունները, հակամարտությունը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Caliber.Az
Դիտումներ: 137